Կառավարության գործիքակազմը կառուցված է ավելի վատ սցենարների վրա. Ֆինանսների փոխնախարար
«Վարկը ունի պարտավճարներ, բայց չօգտագործելու խնդիր չի լինելու, քանի որ այն բյուջետային վարկ է, ստանալուց հետո միանգամից կօգտագործվի»,-հայտարարեց Ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանը՝ պատասխանելով Արժույթի միջազգային հիմնադրամից ստացվող վարկի օգտագործման վերաբերյալ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանի հարցին:
Պատգամավորը հետաքրքրվեց, թե որքան ճկուն է լինելու կառավարությունը ստացվող վարկի օգտագործման հարցում և արդյոք տուժանք սահմանված է, այն չօգտագործելու դեպքում:
Ֆինանսների փոխնախարարի խոսքով, Արժույթի միջազգային հիմնադրամից ստացվող 315 մլն դոլարի վարկից 280 մլն դոլարն արդեն այդ կառույցի տնօրենների խորհուրդը հաստատել է, դրանք ներկայում ԿԲ-ի հաշիվներում են և համաձայնագրի վավերացումից հետո կտեղափոխվեն գանձապետական միասնական հաշվի վրա՝ որպես պետական բյուջեի միջոցներ: Պայմանագրով նախատեսված մնացած 35 մլն դոլարի հացը կքննարկվի սեպտեմբերին կայանալիք նիստում:
Արմեն Հայրապետյանը նկատեց, որ համավարակն ինչքան երկարի, այնքան տնտեսական և սոցիալական խնդիրները կարող են խորանալ, դրա համար էլ կառավարության գործիքակազմը կառուցված է ավելի վատ սցենարների վրա:
Հարակից հրապարակումներ`
- Ինչի՞ն է ուղղվելու պետության՝ 315 մլն դոլար վարկով վերցրած գումարը
- Կառավարությունը 315 մլն դոլարի բյուջետային վարկ կվերցնի Արժույթի միջազգային հիմնադրամից