Մեկնարկել է ԱԺ արտահերթ նիստ, օրակարգում է 12 հարց
Կառավարության նախաձեռնությամբ խորհրդարանում մեկնարկել է արտահերթ նստաշրջան, որն անցկացվելու է հատուկ ընթացակարգով։ Օրակարգային հարցերից մի քանիսի երկրորդ ընթերցումը կազմակերպվելու է առաջին ընթերցմամբ ընդունումից հետո 24 ժամվա ընթացքում։
ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանը նշեց, որ նստաշրջանի օրակարգում ներառված է 12 հարց, և առաջարկվում է դրանցից 10-ի քննարկումն անցկացնել հատուկ ընթացակարգով։
«Ներկայացված հարցերից 5-ը հունիսի 16-ին գումարված ԱԺ արտահերթ նիստում չքննարկված հարցերն են, որոնք կառավարության և ԱԺ պայմանավորվածություններով առաջարկվում է քննարկվել այսօր։ Երկրորդ խումբ հարցերը վերաբերում են կորոնավիրուսի համավարակով առաջացած հետևանքների հաղթահարման օրենսդրական խնդիրների կարգավորմանը։ Այդպիսի երեք հարց կա օրակարգում։ Իսկ երրորդ խումբ հարցերը վերաբերում են օրենսդրական բացերի և անորոշությունների արագ կարգավորմանը։ Օրակարգում առկա մի հարցի մասով էլ ունենք անհրաժեշտություն, որ 2021 թվականին կիրառվի օրենքը, որի համար անհրաժեշտ է 6 ամիս առաջ ունենալ արդեն իսկ հրապարակված օրենսդրական փոփոխությունները»,-նշեց Ա. Հայրապետյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան