Հասարակություն 16:51 24/06/2020 Հայաստան

Ճարտարապետ. Բարձրահարկ բնակելի շենքերը պետք է լինեն թանկ

Երևանի ավագանու նիստում քննարկվեց և ընդունվեց «Հողամասերի նպատակային նշանակությունները փոխելու մասին» հարցը։ Դրա համաձայն, Արաբկիր վարչական համայնքի Վրացական փողոցի 16/3,16/4, 16/5 հասցեներում գտնվող հողամասերի նպատակային նշանակությունները «արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության» հողերի կատեգորիայից փոխադրվում են բնակավայրերի հողերի կատեգորիա։ Կառուցվելու է 12, 14,16 հարկանի շենքեր։

Հարց հնչեց, թե ինչո՞ւ է բարձրահարկ շենքեր կառուցվում, ոչ թե ավելի ցածր, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինական հատուկ կարգավորման ծրագրերի բաժնի պետի ժ/պ Անդրանիկ Սեդոյանը  պատասխանեց. «Կարծում եմ՝ մեզ համար գերխնդիր է քաղաքի ու բնակիչների շահը, բայց նաև կան քաղաքի շահին առնչվող պետական շահեր՝ տնտեսական զարգացման, ներդրումների խթանման անհրաժեշտություն, եթե տվյալ դեպքում նորմատիվ իրավական ակտերը թույլատրում են այդ հատվածում լինեն նման կառուցապատում։

Իհարկե, բոլորիս համար ցանկալի կլինի տվյալ տարածքներում լինեն կանաչ գոտիներ, 4-5 հարկանի բնակելի շենքեր։ Բայց միշտ հիշատակում եմ փաստը, որ որոշում կայացնում ենք ոչ միայն բնակիչների, քաղաքի, այլ համալիր մոտեցման արդյունքների ամփոփմամբ։ Կառուցապատողի հետ միշտ փորձում ենք գտնել այն ոսկե միջին տարբերակը, որը ձեռնտու կլինի համայնքին, բնակչներին, կառուցապատողին։ Այս կոնտեքստում է որոշում կայացվում»։

Հարակից զեկուցող քաղաքապետարանի քաղաքաշինության և հողօգտագործման մշտական հանձնաժողովի նախագահ, ճարտարապետ Արսեն Կարապետյանն ասաց, որ իրավական ակտի վերաբերյալ տվել են դրական եզրակացության, բայց սույն որոշման վերաբերյալ հանձնաժողովը արտահայտում է  հատուկ կարծիք.

«Ուսումնասիրելով կառուցապատման էսքիզային նախագծի նախնական տարբերակը՝  հանձնաժողովը գտնում է, որ նախատեսվող կառուցապատման խտությունն ու հարկայնությունը  համաչափ չեն քննարկվող թաղամասի ձևավորված քաղաքաշինական միջավայրին, առաջարկում են վերանայել՝ նվազեցնելով հարկայնությունն ու  խտությունը»։

Հանձնաժողովի կարծիքը գրավոր ուղարկվել է Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանին։
Արսեն Կարապետյանն իր ելույթում ասաց, որ ամեն քաղաքում պետք է կառուցվեն բնակելի  բարձրահարկեր, սակայն ճիշտ տեղում։ Ըստ նրա, ամենակարևորը պետք է մի քիչ հեռուն նայել։

«Բարձրահարկ բնակելի շենքերը, իմ կարծիքով, որի շուրջ ուզում եմ անընդհատ բանավեճ սկսվի, որը չի ստացվում, պետք է լինեն թանկ։ Չի կարող էժան կամ  միջին գնի բնակարան լինել բարձրահարկում։ Կառուցապատողն այսօր x  գումարով կկառուցի, xx-ով կվաճառի, իսկ արդեն շենքի սպասարկումը, վերելակը, ավտոկայանատեղին մնում է քաղաքապատերանի, քաղաքի վզին, ներողություն արտահայտությանս համար։ Զարգացած քաղաքներում բարձրահարկ շենքերը հատուկ թանկ բնակարաններն են, որոնց բնակիչները վճարում են նաև ամորտիզացիոն ծախսեր ու այդ բոլոր հարցերը լուծվում են»,- ասաց ճարտարապետը։

Նրա խոսքով, հիմա Վրացական փողոցում կառուցում են 400 բնակարան, այսինքն՝ 1200-1400 հոգի նոր բնակիչներ, 350 մեքենայի կայանատեղի. «Գտնում եմ՝ սա ուղղակի թույլատրելի չէ, նույնիսկ լսման կարիք չկա հարևանների հետ։ Իրոք, քաղաքի ապագայի համար մեծ խնդիր է, որևէ օգուտ բացի հարկերից, մարդկանց՝ 3 տարի աշխատանքից, չկա։ Կարելի է կառուցել ավելի ցածր, ավելի որակյալ բնակարաններ, թանկ ծախել։ Կոմիտասն այսօր Երևանի կենտրոններից է»։

Նա նշեց, որ դեմ է քվեարկելու, քանի որ, վախենում է, այս կառուցապատումը կանգնեցնելու այլ լծակ չունեն։

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն առաջարկեց  խմբակցություններին դիմել քաղաքաշինության կոմիտեին՝ նշելով, որ կոնկրետ հարցերում խնդիրներ ունեն, որոնց պետք է լուծումներ տրվեն։

«Օրենսդրական դաշտով եկեք անենք, մի ճակատով հանդես եկեք, դիմեք քաղաքաշինության կոմիտեին, կառավարությանը, ասեք չենք ընդունում այս հարցերը, մինչև խնդիրները չլուծվեն, ստոպ է լինելու։ Երկու կողմն էլ ճիշտ է. այս կողմը՝ կանաչ, տարածք, շարժը քիչ լինի, մյուս կողմից՝ ներդրումներ, աշխատատեղեր, տնտեսություն։ Այդ երկուսի ուղիղ մեջտեղում մենք ենք։ Գնացեք ու ազնիվ ասեք, կառավարության հետ տարեք այդ խոսակցությունը»,- ասաց Հայկ Մարությանը։

Նա նշեց, որ ավագանու անդամները դեմ քվեարկեն, երբ հարցնեն՝ ինչու, գնան ու պատասխանեն։

«Այդպես արեք, ուզում եմ դեմ քվեարկեք, որ այդ հարցերը բարձրաձայնեք»,- ընդգծեց Հայկ Մարությանը։

Որոշումն ընդունվեց 20 կողմ, 11 դեմ, 6 ձեռնպահ հարաբերությամբ։

Հայկ Մարությանն ասաց. «11 դեմ կա, աշխատանք կատարեք, գնացեք ավագանիների տուն, սուրճ խմեք հետները, հետ համոզեք, 11-ը սարքեք 20, որ որոշումները չանցնեն ու առաջ գնան»։
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

15:21
Մարզերում տրանսպորտի ուղեվարձը կարող է բարձրանալ
«Հայաստանի  բազմաթիվ մարզերում դեռևս ունենք տրանսպորտային միջոցներ, որոնք, անձամբ մեր գնահատմամբ, բավարար վիճակում չեն գտնվում։...
Աղբյուր` Panorama.am
15:05
ԵՊՀ-ն մանկավարժի հավաստագրման եռամսյա դասընթացներ է կազմակերպում. հայտերն ընդունվում են հունվարի 10-ից 20-ը
ԵՊՀ մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնը 2025 թ. փետրվարի 1-ից մինչև ապրիլի 30-ը կազմակերպելու է 30 կրեդիտի միջոցով մանկավարժի...
Աղբյուր` Panorama.am
14:49
Աննա Հակոբյանն այսօր էլ Լևոն Զուրաբյանին է փրկում տգիտության ճիրաններից
Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանն այսդօր որոշել է կրթել ու տգիտության ճիրաններիղ փրկել ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանին։  Ֆեյսբուքյան...
Աղբյուր` Panorama.am
14:48
«Համակարծիք եմ վարչապետի հետ». Դավիթ Խուդաթյանի պատասխանը՝ «գիտեի՞ք, որ ձեր հայրենի Արմավիրն այսուհետ Արևմտյան Հայաստան է» հարցին
«Այսուհետ չէ, դա Հայաստանի արևմտյան մասն է։ Իսկ ե՞րբ է եղել Հայաստանի արևելյան մասը, որ այսուհետ արևմտյան մասն է»,- ասուլիսում ասաց...
Աղբյուր` Panorama.am
14:33
Ձկնորսական նավակում հայտնաբերվել է 92 կգ սիգ
Ջրային պարեկները, Սևանա լճի ափամերձ տարածքը սպասարկող ոստիկանության ստորաբաժանումներն ու Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները...
Աղբյուր` Panorama.am
14:26
ՌԴ-ն կշարունակի զարգացնել հարաբերությունները Հայաստանի և Ադրբեջանի հետ. Պեսկով
Մոսկվան շահագրգռված է Հարավային Կովկասում խաղաղությամբ, կայունությամբ և անվտանգությամբ և կշարունակի զարգացնել հարաբերությունները Երևանի ու Բաքվի...
Աղբյուր` Panorama.am
14:18
Կրեմլում կասկածում են, որ Հայաստանը կարող է միաժամանակ լինել ԵՄ և ԵԱՏՄ անդամ
Դժվար թե Հայաստանը կարողանա միաժամանակ լինել ինչպես Եվրամիությունում, այնպես էլ Եվրասիական տնտեսական միությունում։ Ճեպազրույցում ասել է ՌԴ...
Աղբյուր` Panorama.am
14:11
Ադրբեջանի ֆшշիuտ նախագահի վերջին օրերի մտքերը նոր չեն, ուղղակի այլ խմբագրական ձևակերպումներով ու համատեքստում. Դանիելյան
«Ադրբեջանի դասական իմաստով ֆաշիստ նախագահի (միայն ռամիլ սաֆարովին հերոսացնելը լիարժեք բավարար ապացույց է) վերջին օրերին արտահայտած մտքերը...
Աղբյուր` Panorama.am
13:54
Հայաստանի իշխանությունները պետք է խելոք գնան նոյեմբերի 9-ի փաստաթղթով նախատեսված մեխանիզմների կիրառմանը. Մարուքյան
«Ես չեմ ուզում մոխիրը լցնենք գլխներիս, ասեն՝ վայ մեր մահը եկել է, ի՞նչ պետք է անենք»,-ֆեյսբուքյան իր էջում հրապարակած տեսանյութւոմ...
Աղբյուր` Panorama.am
13:52
Կստեղծվի Ստեփանակերտի մոնումենտալ արվեստի կոթողների պատկերազարդ թվային ցանկ
Արցախի Զբոսաշրջության և  մշակույթի զարգացման գործակալությունը  նախաձեռնել է նոր՝ թշնամի Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի...
Աղբյուր` Panorama.am
13:20
Շարունակել սահմանազատման գործընթացը, լուծել պահվող անձանց խնդիրը, լուծարել Մինսկի խումբը... Փաշինյանի առաջարկները
Կնքել «Խաղաղության պայմանագիր», փոխադարձաբար հրաժարվել էսկալացնող խոսույթներից, շարունակել սահմանազատման գործընթացը, ամբողջական...
Աղբյուր` Panorama.am
13:18
Հայրենազրկման պատմական փաստը ժխտելու փաշինյանական մտագալարումներին չենք անդրադառնալու, դրանով պետք է զբաղվեն առաջին հերթին հոգեբույժները, ապա իրավապահները. Հայկ Դեմոյան
««Արևմտյան Հայաստան» հասկացությունը մարգինալացնելու և արժեզրկելու, ձեռքի հետ նաև Հայոց ցեղասպանության ու հայրենազրկման...
Աղբյուր` Panorama.am
13:07
Շիրակում, Արագածոտնում և Կոտայքում սպասվում է մառախուղ
Երևանում հունվարի 9-ի ցերեկը, 10-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարզերում հունվարի 9-ի ցերեկը, 10-14-ին սպասվում է առանց...
Աղբյուր` Panorama.am
12:54
Իջևանի Ծռերը նոր իրավարար վճիռ չեն կարողանում ստանալ. Քաղաքագետ
«Որքան հասկանում եմ «Սևւրի Պայմանագիր 2» չի ստացվում ստորագրել։ ԱՄՆ ներկա վարչակարգը Վիլսոնից ավելի ազնիվ է։ Իջևանի Ծռերը նոր...
Աղբյուր` Panorama.am
12:44
Եթե մարդն անկողնային անշարժ է, իրա համար ինչ տարբերություն թոշակն առձեռն կստանա, թե քարտով. Փաշինյան
«Առաջարկում եմ հիմա որոշում կայացնենք, որ կանխիկ թոշակ ընդհանրապես գոյություն չունենա, բոլորին թոշակը տանք քարտերի...
Աղբյուր` Panorama.am
12:41
Ինչպես ձեռք բերել տրանսպորտի արտոնյալ տոմսային փաթեթներ
Հունվարի 9-ից արդեն իսկ ուժի մեջ մտած տրանսպորտային նոր սակագներից արտոնությամբ օգտվելու իրավունք ունեցող քաղաքացիները սեփական ֆիզիկական անհպում...
Աղբյուր` Panorama.am
12:20
Հրդեհի պատճառով «Օսկարի» հավակնորդների հայտարարումը հետաձգվել է
Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակաբաշխության հավակնոդների  հայտարարումը հետաձգվել է Լոս Անջելեսում բռնկված հրդեհների...
Աղբյուր` Panorama.am
12:10
Սա ավիացիոն ոլորտում մեր բարեփոխումների արդյունք է. Փաշինյանը՝ դեպի ԵՄ ՀՀ քաղաքացիների արտահոսքի բազմապատկման մասին
«ԵՄ երկրների դեսպանատներում մեր քաղաքացիների՝ վիզաների ստանալու մեծ հերթեր են գոյացել և սա շատ մեծ դժգոհություն է...
Աղբյուր` Panorama.am
12:04
Հայաստանի ղեկավարությունը չունի որևէ «պլան բ» հնարավոր պատերազմի պարագայում. Սուրեն Սարգսյան
«Ոչ ոք չի վիճարկում, որ խաղաղ ճանապարհով բոլոր խնդիրների լուծումը լավագույն սցենարն է: Ոչ ոք սխալ չի գնահատում իրերի իրական...
Աղբյուր` Panorama.am
11:53
Արևմտյան Հայաստան չի կարող լինել Արմավիրից այն կողմ, այն Արաքս գետի մոտ ավարտվում է․ Փաշինյան
«Իրական Հայաստանի կոնցեպտի մեջ... ուշադիր, նախադասություն, որը, համոզված եմ, աղմուկ է հանելու. երբ որ մենք ասում ենք Արևմտյան Հայաստան,...
Աղբյուր` Panorama.am
11:47
Փերիս Հելիթոնի տունն այրվել է
Ամերիկացի դերասանուհի, գործարար Փերիս Հիլթոնի՝ Մալիբուում գտնվող  լողափնյա տունն ամբողջությամբ այրվել է Լոս Անջելեսում բռնվկած...
Աղբյուր` Panorama.am
11:41
Կառավարությունը դրական եզրակացություն տվեց ԵՄ անդամակցության գործընթացը սկսելու օրենսդրական նախաձեռնությանը
«Քաղաքացիական նախաձեռնության կարգով ԱԺ-ի քննարկմանն է ներկայացվել օրենքի նախագիծ ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին...
Աղբյուր` Panorama.am
11:21
WTA-250. Էլինա Ավանեսյանը կիսաեզրափակչում է
Հայաստանը ներկայացնող թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը դուրս է եկել Հոբարթի մրցաշարի կիսաեզրափակիչ: Աշխարհի 36-րդ ռակետ, ամերիկացի թենիսիստուհի...
Աղբյուր` Panorama.am
11:07
Մեկ օրում վարելու իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու 35 դեպք է գրանցվել
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունվարի 8-ից 9-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության...
Աղբյուր` Panorama.am
10:51
Ադրբեջանի իշխանական հեռուստաընկերությունը Հառիճավանքը ներկայացնում է ադրբեջանական ժառանգություն
Փորձ է արվում հերքելու հայերի՝ որպես առաջին քրիստոնյա ազգ լինելը։
Աղբյուր` Panorama.am
10:38
Ադրբեջանն ակնհայտ «տաքացնում է մկանները». Աբրահամյան
«Հայաստանին ու Հայաստանի իշխանություններին մշտապես աջակցման և սատարման խոսքեր շռայլող դերակատարները, եթե անկեղծ են իրենց մոտեցումներում,...
Աղբյուր` Panorama.am
10:31
Լուկաս Սելարայանը վերադարձել է արգենտինական «Բելգրանո»
«Ես արդեն տանն եմ, շատ երջանիկ և պատրաստ եմ հիանալի տարի անցկացնել»
Աղբյուր` Panorama.am
10:21
Չադի նախագահի նստավայրի վրա հարձակման հետևանքով կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ
«ՌԻԱ նովոստին» ստացել է Չադում նախագահական նստավայրի մոտ տեղի ունեցած փոխհրաձգության վայրից առաջին կադրերը։ Կադրերում երևում են...
Աղբյուր` Panorama.am
09:48
Քաոս է. Լոս Անջելեսում զոհերի թիվը կարող է ավելանալ
Ուժեղ քամին ու արագորեն տարածվող անտառային հրդեհները քաոս են ստեղծել Լոս Անջելես նահանգում։ CNN-ի փոխանցմամբ, նահանգապետը հայտարարել է հինգ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը
11:00 09/01/2025

ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}