Իմքայլական երկու պատգամավորների մոտ կորոնավիրուսային հիվանդություն է հաստատվել
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Վիկտոր Ենգիբարյանի և Քրիստինե Պողոսյանի մոտ կորոնավիրուսային հիվանդություն է հաստատվել։
«Սիրելը ընկերներ, երեկ կեսօրին հանձնել եմ թեստ, արդյունքը՝ դրական։ Որեւէ առողջական խնդիր չունեմ, ինքնամեկուսացվել եմ տանը։ Հավանաբար ինչ-որ պահի անզգույշ եմ եղել, հավանաբար թերացել եմ կանոնները պատշաճ պահել։ Խնդրում եմ կրեք դիմակ եւ պահպանեք բոլոր կանոնները, դա կարող է փրկել մարդկանց կյանքեր, այդ թվում ձեզ հարազատ անձանց»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Վ. Ենգիբարյանը։
Քրիստինե Պողոսյանն էլ, «Արմենպրեսի» հետ զրույցում հայտնել է, որ երեկ ուշ ժամի հաստատվել է թեստը։
«Պատկերացում չունեմ, թե ինչպես եմ վարակվել, սարսափելի տխրում եմ այդ պատճառով, որովհետև չգիտեմ, թե ով էր ինձ նման պահպանում կանոնները. գնացել եմ Ազգային ժողով, եկել եմ տուն, դիմակով եմ եղել, ախտահանիչներով, այնտեղ շփումներ չեմ ունեցել, իմ սենյակում եմ եղել, չգիտեմ, թե որտեղից կարող եմ վարակված լինել»,- ասել է Ք. Պողոսյանը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ կորոնավիրուսով վարակված լինելու մասին հայտնել էր նաև ԱԺ փոխխոսնակ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը։
Հարակից հրապարակումներ`
- 24.06.2020. Մեկ օրում մահացել է կորոնավիրուսով 18 հիվանդ
- Վահե Էնֆիաջյանի մոտ կորոնավիրուս է հաստատվել
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան