Ստեփանակերտում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի նոր օջախ
ԱՀ առողջապահության նախարարությունից ստացված տեղեկատվության համաձայն, Ստեփանակերտում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի նոր օջախ: Վարակակիրների շփման շրջանակները պարզելու ուղղությամբ տարվում են համապատասխան աշխատանքներ: Այդ շրջանակից 5 մարդու մոտ արդեն հաստատվել է վարակը: COVID-19-ը հաստատվել է նաև Գետավանի նախկինում հաստատված օջախի շփման շրջանակից 2 քաղաքացու մոտ:
Արցախի տեղեկատվական շտաբից հայտնում են, որ, այսպիսով, կորոնավիրուսի հաստատված նոր դեպքերը 7-ն են, մինչ այսօր հաստատված ընդհանուր դեպքերը՝ 110:
Միևնույն ժամանակ, 12 անձ առողջացել է: Առողջացման դեպքերի թիվը 77 է:
Մեկուսացված է 68 քաղաքացի, թեստավորումների քանակը 1724 է
Հարակից հրապարակումներ`
- Արցախում կորոնավիրուսային վարակի վեց նոր դեպք է հաստատվել
- Արցախում կորոնավիրուսային վարակի նոր դեպք է հաստատվել
- Արցախում կորոնավիրուսով վարակման դեպքերն ավելացել են
- Արցախում կորոնավիրուսային վարակի բռնկման օջախ է հայտնաբերվել
- Արցախում կորոնավիրուս է հաստատվել 12 քաղաքացու մոտ