ՍԴ յոթ դատավորներ հայտարարությամբ են հանդես եկել
Սահմանադրական դատարանի յոթ դատավորներ հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որտեղ ասված է.
«Սահմանադրական դատարանի ներքոստորագրյալ դատավորներս խիստ մտահոգված ենք Սահմանադրական դատարանին առնչվող վերջին իրադարձությունների կապակցությամբ, որոնց վերաբերյալ դիրքորոշումներ են արտահայտել հայաստանյան և միջազգային կառույցները։
Հորդորում ենք հանրային իշխանության բոլոր մարմիններին իրենց գործողություններում և որոշումներում առաջնորդվել միայն և բացառապես Սահմանադրությամբ։
Սահմանադրական դատարանը շարունակում է իրականացնել իր լիազորությունները բնականոն հունով՝ ապահովելով Սահմանադրության գերակայությունը»։
Հայտարարության ներքո ստորագրել են.
Հրայր Թովմասյան
Ալվինա Գյուլումյան
Ֆելիքս Թոխյան
Արաիկ Թունյան
Աշոտ Խաչատրյան
Հրանտ Նազարյան
Արևիկ Պետրոսյան
Հայտարարությանը չեն միացել ՍԴ դատավորներ Վահե Գրիգորյանն ու Արման Դիլանյանը։
Հարակից հրապարակումներ`
- «Մեկ Հայաստան». Արմեն Սարգսյանն անվերականգնելի վնաս է հասցրել ՀՀ Նախագահի ինստիտուտի հեղինակությանը
- Թոխյան. Եթե հետին մտքեր ունենայինք, Ռ.Քոչարյանի գործի քննությունը կնշանակեինք ավելի շուտ
- Հրայր Թովմասյան. Երեկ ԱԺ-ում տեղի ունեցածի համար պարզապես ամոթի զգացողություն ունեմ
- Ալվինա Գյուլումյան. Պայքարելու եմ, կարծում եմ՝ չեն լռի նաև Ֆելիքս Թոխյանն ու Հրանտ Նազարյանը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան