Դադարել են ԱԺ պատգամավոր Հովիկ Ջիվանյանի լիազորությունները
Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Արցախի Հանրապետության օրենքի 138-րդ հոդվածի 2-րդ մասի 2 կետը՝ Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը հունիսի 24-ին ստորագրել է արձանագրություն՝ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ, «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության անդամ Հովիկ Ջիվայանի պատգամավորական լիազորությունների դադարման մասին: Արձանագրությունն ուղարկվել է Արցախի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողով: Այս մասին հայտնում է Արցախի ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժինը։
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված:
Ավելի վաղ՝ հունիսի 16-ին, ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը հանդես էր եկել Հովիկ Ջիվանյանի հրաժարականի մասին հայտարարությամբ:
Արցախի Ազգային ժողովի պատգամավոր Հովիկ Ջիվանյանը հունիսի 15-ին ներկայացրել է հրաժարականի դիմում:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում