Թրամփն առաջարկել է COVID-19-ը վերանվանել «քունգ-ֆլյու» կամ «չինական գրիպ»
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեքշաբթի առաջարկել է կորոնավիրուսային վարակ COVID-19-ը վերանվանել «քունգ-ֆլյու» կամ «չինական գրիպ»: Այս մասին գրում է Ria-ն։
«Ես կարող էի ձեզ համար 19 կամ 20 անուն տալ, ճի՞շտ է։ Ուհանը հիշարժան անուն էր: Կորոնավիրուս, այո՞, «Քունգ-ֆլյու» այո՞, COVID-19: Ես հարցրեցի, ի՞նչ է 19-ը, ոմանք չգիտեն, չեն կարող բացատրել, թե որն է 19-րդ և COVID-19-ը: Դա տարօրինակ անուն է, ես կարող եմ շատ անուններ տալ: Ոմանք այն անվանում են չինական գրիպ, այդպես չէ՞»,- հայտարարել է Թրամփը՝ խոսելով Արիզոնայում աջակիցների առաջ:
«Քունգ-ֆլյու» անվանումը Թրամփը կազմել է չինական մարտարվեստ՝ «Քունգ-ֆու» անունից, և գրիպ բառից, որը անգլերենում ասում են «flu»՝ գրիպ:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան