24.06.2020. Մեկ օրում մահացել է կորոնավիրուսով 18 հիվանդ
Մեկ օրում Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 711 նոր դեպք և 653 առողջացած, մահացել է կորոնավիրուսով 18 հիվանդ, որից 4-ը, ըստ առողջապահության նախարարության, ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդությունից։
ԱՆ-ից մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում են, որ պացիենտները եղել են 64 (կին), 79 (տղամարդ), 65 (տղամարդ), 64 (տղամարդ), 73 (կին), 68 (տղամար), 62 (կին), 76 (կին), 83 (տղամարդ), 76 (կին), 68 (կին), 83 (տղամարդ), 83 (տղամարդ), 68 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
Ըստ ԱՆ-ի, նախորդ օրն արձանագրվել է մահվան 4 դեպք, «երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 130 է»:
Այսպիսով, հունիսի 24-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 21717 դեպք, որոնցից 10797-ն` առողջացած, 516-ը` մահվան ելքով, որից 130-ն, ըստ ԱՆ-ի, այլ հիվանդությունից, թեև ունեցել են նաև կորոնավիրուսային վարակ: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10404 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 100400 թեստավորում:
Հարակից հրապարակումներ`
- 23.06.2020. Կորոնավիրուսով 21 հիվանդ է մահացել
- 22.06.2020. Կորոնավիրուսի հաստատված 320 նոր դեպք և 13 մահ
- 21.06.2020. Կորոնավիրուսի հաստատված 560 նոր դեպք և 19 մահ
- 20.06.2020. Կորոնավիրուսով 16 հիվանդ է մահացել
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին