Արցախում իշխող ուժի պատգամավորի լիազորությունները դադարեցվել են
Այսօր դադարել են «Ազատ Հայրենք-ՔՄԴ» խմբակցության անդամ, ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Հովիկ Ջիվանյանի պատգամավորական լիազորությունները: Նրա փոխարեն ԱԺ պատգամավոր է դարձել Վիգեն Հարությունյանը։
«Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության տարածած հայտարարության մեջ նշվում է, որ խմբակցության անունից խորին երախտագիտություն են հայտնել 4-րդ, 5-րդ, 6-րդ և 7-րդ գումարումների պատգամավոր Հովիկ Ջիվանյանին՝ ԱԺ պետական-իրավական հանձնաժողովում իր մասնագիտական առաքելությունը մեծ պատասանատվությամբ իրականացնելու և երկրի բնականոն կենսագործունեությունն ապահովող կարևոր օրենքների ընդունման աշխատանքներին ցուցաբերած անգնահատելի ավանդի համար:
«Ազատ Հայրենիք-ՔՄԴ» խմբակցությունը Հովիկ Ջիվանյանին մաղթել է հաջողություններ և նորանոր ձեռքբերումներ իր հետագա գործունեության ընթացքում:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում