Ջանջուղազյանը խոսեց ԱԺ դատարկ դահլիճում
«Մենք նախորդ տարի ունեցանք ոչ թե 4.9% տնտեսական աճ, ինչպես նախանշել էինք, այլ՝ 7.6%, ու սա այն պայմաններում, երբ համաշխարհային տնտեսությունն աճեց 2.9%-ով»,- խորհրդարանում ասաց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը՝ ներկայացնելով նախորդ տարի տեղի ունեցած զարգացումները և բյուջետային հիմնական ցուցանիշները։
Նշենք, որ ֆինանսների նախարարը ելույթ էր ունենում խորհրդարանի գրեթե դատարկ դահլիճում, որտեղ կային 5-6 պատգամավորներ։
Ա. Ջանջուղազյանը տեղեկացրեց, որ 2019 թվականին ՀՀ-ն ունեցել է վստահություն ինչպես ներքին շուկայում ներդրողների մոտ, այնպես էլ արտաքին շուկայում ներդրողների մոտ։ Դրա վառ ապացույցը, ըստ ֆինանսների նախարարի, պետական պարտքի ինչպես ներքին, այնպես էլ արտաքին աղբյուրներից ֆինանսավորման արձանագրված ցուցանիշներն են։
«Հաջորդ կարևոր փաստը հարկաբյուջետային քաղաքականության նպատակադրումն է։ Ինչպիսին է եղել 2019 թվականի բյուջեի հիմքում ընկած քաղաքականությունը, և արդյո՞ք մենք հասել ենք այդ նպատակներին։ Կարծում եմ՝ այո։ Մենք նախագծել էինք հարկաբյուջետային ազդեցության չեզոք քաղաքականություն, և կարողացել ենք այն ապահովել։ Հարկաբյուջետային ազդակը եղել է 0.9%»,- նշեց Ատոմ Ջանջուղազյանը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան