Թրամփը սպառնում է Բոլթոնին բանտով
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կարծիքով, երկրի ղեկավարի Ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը պետք է անազատության դատապարտվի իր գրքում գաղտնի տեղեկություն հրապարակելու համար։ Այս մասին գրում է Վեստի.ռու կայքը։
«Ջոն Բոլթոնը սրիկա է, պետք է բանտում նստի»,- գրել է Թրամփը Թվիթերում։
Նա նաև հայտարարել է, որ հանուն շահույթի ամբողջությամբ գաղտնի տեղեկություններ տարածելու համար պետք է բռնագրավվի նախկին պետական գործչի փողերը:
Միաժամանակ մեկ այլ գրառման մեջ Դոնալդ Թրամփը նշել է, որ Ջոն Բոլթոնի կողմից գրվածը գրքում նրա անձնական կարծիքն է։
Ջոն Բոլթոնը գրել է հուշագրություն Սպիտակ տանն իր աշխատանքի մասին, որտեղ նա ներկայացրել է ԱՄՆ նախագահին ծայրաստիճան անբարենպաստ լույսի ներքո։ Անցյալ շաբաթ Միացյալ Նահանգների իշխանությունները փորձել էին արգելել գրքի վաճառքը ՝ պնդելով, որ դրանում գաղտնի տեղեկություններ են հայտնվել, բայց դատավորը չի արգելել հուշերի վաճառքը, միևնույն համաձայնելով, որ Բոլթոնը խախտել է իշխանությունների հետ այն համաձայնեցնելու կարգը:
Հարակից հրապարակումներ`
- Ինչո՞ւ էր Թրամփը ցանկացել դուրս գալ ՆԱՏՕ-ից
- Թրամփը փորձել է Կիմ Չեն Ինին նվիրել «Ռոկետմեն» ֆիլմի սկավառակը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին