ԱՀԿ. Ամեն ինչ կարող էր ավելի վատ լինել
Կորոնավիրուսի համավարակի պատճառով աշխարհում դիտվում է առևտրի պատմականորեն մեծ անկում, բայց ամեն ինչ կարող էր ավելի վատ լիներ: Եվրանյուզի հաղորդմամբ, նման եզրակացություն կա Առևտրի համաշխարհային կազմակերպության զեկույցում։
Համաճարակի ազդեցությունն արտադրության և առևտրի վրա մեղմելու համար մեծ նշանակություն ունեն ներկայիս քաղաքական որոշումները: Առևտրի համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Ռոբերտո Ազեվեդոյի խոսքով, հարկաբյուջետային, դրամավարկային և առևտրային քաղաքականությունը պետք է շարժվի նույն ուղղությամբ:
«Մենք բոլորս գիտենք, որ կորոնավիուսի համավարակը ազդում է համաշխարհային էկոնոմիկայի վրա և, որպես հետևանք, համաշխարհային առևտրի վրա: ԱՀԿ փորձագետները հրապարակել են նախնական կանխատեսում, ըստ նրանց գնահատականների, այս տարվա երկրորդ եռամսյակում համաշխարհային առևտուրը նախորդ տարվա համեմատ կնվազել է 18,5 տոկոսով։ Այդ անկումը պատմականորեն մեծ է, դիտարկումների ընթացքում ամենակտրուկը»,- ասել է Ռ. Ազեվեդոն։
Հաջորդ տարվա հեռանկարներն անորոշ են թվում. կորոնավիրուսի հավանական երկրորդ ալիքը, թույլ տնտեսական աճը և երկրների առևտրի սահմանափակումները կարող են ազդել վերականգնման վրա:
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյան. Սկսկել ենք տնտեսական վերականգնման պրոցես
- Այս տարի մոլորակի տնտեսությունը կնվազի 5,2%-ով. ՀԲ
- ԵՄ-ն համավարակից հետո տնտեսությունը խթանելու համար հարկեր կներկայացնի
- Կորոնավիրուսի պատճառով համաշխարհային տնտեսությունը կարող է կորցնել 5,8-8,8 տրիլիոն դոլար
- 2020-ին համաշխարհային տնտեսությունը կարող է կրճատվել 1 տոկոսով. Associated Press
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան