ԱՄԷ-ն Համաշխարհային մրցունակության զեկույցում գլխավորում է Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի տարածաշրջանը
ԱՄԷ-ն Համաշխարհային մրցունակության 2020 թ․տարեկան զեկույցում գլխավորում է Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի տարածաշրջանը, ինչպես նաև ընդգրկվել է աշխարհի 10 լավագույն մրցունակ երկրների ցանկում։ Այս մասին տեղեկացնում է Էմիրաթական «WAM» լրատվական գործակալությունը։
Հայաստանում ԱՄԷ տարածած հաղորդագրության համաձայն, այս տարվա զեկույցում ընդգրկված ընդհանուր 338 ցուցանիշների համաձայն՝ ԱՄԷ-ն 23 ցուցանիշներում զբաղեցրել է առաջին հորիզոնականը (խորհրդարանում կանանց թվով, միգրացիայի օրենքներով, պետական և մասնավոր սեկտորի համագործակցության և միջավայրի կանոններով)։
Բացի այդ Էմիրություններն առաջատար դիրք է զբաղեցրել մի քանի այլ առանցքներում։ Կառավարական արդյունավետության առանցքում զբաղեցրել է 3-րդ տեղը, տնտեսական գործունեության առանցքում՝ 4-րդ, իսկ աշխատատեղ ապահովելու առանցքում՝ 5-րդ տեղը։
ԱՄԷ-ն զեկույցի 106 ցուցանիշներում հայտնվել է առաջին տասնյակում, իսկ 59 ցուցանիշներում՝ առաջին հնգյակում: