«Ազնավուր» հիմնադրամը և ԿԳՄՍՆ-ն հայտարարում են համագործակցության մասին
«Ազնավուր» հիմնադրամը և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում են համագործակցության մասին, որի նպատակն է ստեղծել նոր հնարավորություններ արվեստի ոլորտում կրթություն ստացող տաղանդաշատ երիտասարդների համար:
Հիմնադրամի տարածած հաղորդագրության համաձայն, 2018 թ. «Ազնավուր» հիմնադրամը և Ազնավուր ընտանիքի անդամները դիմում էին ստացել Երևանի մշակույթի պետական քոլեջի ղեկավարությունից՝ այն Շառլ Ազնավուրի անվամբ կոչելու խնդրանքով։ Այնուհետև, հիմնադրամի խորհրդի նախագահ Նիկոլա Ազնավուրը և գործադիր տնօրեն Կրիստինա Ազնավուրը այցելել են քոլեջ, հանդիպել ինչպես ղեկավարության, այնպես էլ ուսանողների հետ: Հանդիպումների արդյունքում տրվել է անվանակոչման համաձայնությունը:
Դրանից հետո, նախնական և միջին մասնագիտական կրթության ոլորտում կրթության որակի և արդյունավետության բարձրացման քաղաքականության շրջանակներում հայտարարվել է, որ Երևանի մշակույթի պետական քոլեջը կմիավորվի նույն շենքում գործող Երևանի էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջի հետ։ 2020 թ. ապրիլի 23-ին ՀՀ կառավարության որոշմամբ կայացվել է միավորման որոշումը, իսկ հունիսի 22-ին նորաստեղծ հաստատությունը պաշտոնապես անվանակոչվել է «Երևանի մշակույթի և արվեստի պետական քոլեջ»։
«Շառլ Ազնավուրի մասնագիտական ուղին էլ լի էր բազմաթիվ խոչընդոտներով ու մարտահրավերներով, սակայն նրա վճռականությունն ու քրտնաջան աշխատանքը անհավանական արդյունքներ տվեցին՝ համաշխարհային ճանաչում բերելով արտիստին: Ես ուզում եմ, որ մեր երիտասարդ սերունդը ոգեշնչվի Ազնավուրի օրինակով և միշտ ձգտի ավելիին»,- նշել է «Ազնավուր» հիմնադրամի գործադիր տնօրեն Կրիստինա Ազնավուրը:
«Վստահ ենք, որ «Ազնավուր» հիմնադրամի հետ համագործակցությունը լինելու է արվեստային և մշակութային կրթության զարգացման կարևոր գրավականը»,-ասել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա