Արաբագետ. Շա՜տ հետաքրքիր զարգացումներ են սպասվում Լիբիայում
Արաբագետ Արմեն Պետրոսյանը տեղեկացնում է՝ շա՜տ հետաքրքիր զարգացումներ են սպասվում Լիբիայում:
ֆեյսբուքյան իր էջում նա մանրամասնում է. «Օրերս Եգիպտոսի նախագահ Աբդ ալ-Ֆաթահ ալ-Սիսին դիմել էր երկրի ԶՈւ-ին՝ կոչ անելով պատրաստ լինել անհրաժեշտ իրավական հիմքերի առկայության պարագայում նաև անդրսահմանային գործողությունների՝ ակնարկելով, իհարկե, լիբիական հակամարտությանը հնարավոր միջամտության վերաբերյալ:
Մինչ այդ, Եգիպտոսը հանդես էր եկել նաև հարևան երկրում հրադադար հաստատելու նախաձեռնությամբ, որը մերժվել էր ինչպես հակամարտ կողմերից մեկի՝ Ազգային համաձայնության կառավարության, այնպես էլ նրա արտաքին հովանավոր Թուրքիայի կողմից:
Եվ ահա, հայտնի է, որ Եգիպտոսին լիբիական հակամարտությանը ներգրավվելու խնդրանքով է դիմել մյուս հակամարտ կողմը՝ ժողովրդի կողմից ընտրված խորհրդարանի խոսնակը, որի հետ համագործակցում է նաև «Լիբիայի ազգային բանակը»՝ գեներալ Խալիֆա Հաֆթարի գլխավորությամբ:
Ի դեպ, Եգիպտոսից բացի, նրանց աջակցում են նաև մի շարք այլ արաբական երկրներ՝ Սաուդիան Արաբիան, Արաբական Միացյալ Էմիրությունները և այլն, ինչպես նաև՝ Ռուսաստանը:
Եվ հիմա, եթե Եգիպտոսը, այնուամենայնիվ, ուղղակիորեն ներգրավվի հակամարտությանը, ապա չի բացառվում, որ Լիբիայում ականատես լինենք Թուրքիա-արաբական երկրներ ուղղակի դիմակայության»։
Հարակից հրապարակումներ`
- Սիրիան ողջունում է Լիբիայում հրադադարի հաստատումը
- Թուրքիան փորձում է նաև տնտեսապես ներխուժել Լիբիա
- Ֆրանսիա․ Թուրքիայի միջամտությունը Լիբիայում անընդունելի է
- Լիբիայում Թուրքիայի աջակցությունը վայելող ուժերը ռազմավարական նշանակության 2 շրջան են գրավել
- Թուրքիան սառեցրել է Լիբիայի ներդրումային հաստատությունների ակտիվները
- Հարութ Սասունյան. Լիբիայի ժամանակավոր կառավարությունը մեկ անգամ ևս ճանաչում է Հայոց ցեղասպանությունը
- Հինգ երկիր դատապարտել է Լիբիայում և Միջերկրական ծովում Թուրքիայի գործողությունները
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին