Կառավարությունը 315 մլն դոլարի բյուջետային վարկ կվերցնի Արժույթի միջազգային հիմնադրամից
«Եթե մեր պարտքի տոկոսը 2019 թվականին իջեցրել էինք 50 %, ապա վարկի վերցնելուց հետո ունենալու ենք կառավարության պարտքի աճ մինչև 59 տոկոս»,- ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում հայտարարեց Ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանը՝ ներկայացնելով Հայաստանի և Արժույթի միջազգային հիմնադրամի միջև 2020 թվականի մայիսի 23-ին և հունիսի 1-ին ստորագրված «Պահուստային ծրագրի միջոցների օգտագործման և լրացուցիչ փոխառու միջոցների ներգավման մասին» նամակ-համաձայնագիրը վավերացնելու մասին հարցը:
Ֆինանսների փոխնախարարը հայտնեց, որ Հայաստանը հիմնադրամից 105 մլն ԱՄՆ դոլար վերցնելու հնարավորություն է ունեցել, որը չի օգտագործվել, բացի այդ մեր երկիրը բանակցելու միջոցով հասել է նրան, որ հիմնադրամը ևս 175 մլն ԱՄՆ դոլար կտրամադրի որպեսզի պետության մակրոֆիսկալ հիմքերը կայունացվեն:
«Արդյունքում մենք ունենք 280 մլն դոլարի հասանելի ռեսուրս Արժույթի միջազգային հիմնադրամից»,- հայտնեց Արմեն Հայրապետյանը և տեղեկացրեց, որ աշնանը ևս 35 մլն դոլար ստանալու հնարավորություն կա: Փոխնախարարի խոսքով, Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից տրամադրվող բյուջետային աջակցության վարկը տրամադրվելու է 5 տարի ժամկետով և 1.3% տոկոսադրուքով, արտոնյալ ժամկետը 3.25 տարի է լինելու:
Փոխնախարարը հայտնեց, որ կառավարությունն այդ քայլին գնում է համաճարակի պատճառով արտաքին և ներքին շոկերին դիմակայելու ամար:
«Ազգային ժողովը հավանություն է տվել, որ մենք պետք է ունենանք բյուջեի դեֆիցիտի ավելի բարձր սցենար, քան պլանավորված է՝ ՀՆԱ-ի 2.3 փոխարեն ունենալու ենք 5 տոկոս դեֆիցիտ»,- հայտնեց Հայրապետյանը և հավելեց, որ եթե պետությունը պլանավորել էր 7.1 տրիլիոնի ՀՆԱ, ապա համաճարակային զարգացումների ներքո և բյուջեի հիմքում դրված սցենարի պայմաններում կապահովվի 6.5 տրիլիոն դրամի ՀՆԱ-ի ցուցանիշ:
Նկատելով, որ կառավարությունը մի կողմից ունի հարկային եկամուտների նվազում, մյուս կողմից համավարակին հակազդելու համար միջոցներ է ներդրել՝ ֆինանսների փոխնախարարը շեշտեց, որ այդ ամենը բերել է 250-260 մլդ դրամի բյուջետային միջոցների կարիքի: Այն փակելու համար կառավարությունը ակնկալում է 50 մլրդ դրամի ներքին միջոցներ և Արժույթի միջազգային հիմնադրամից տրամադրվող 315 մլն դոլարը, որը մոտ 160 մլրդ դրամ է կազմում: Ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանը հայտնեց, որ այդ միջոցների ներգրավումից հետո էլ կմնա որոշակի ճեղք, որը դեռ որոշված չէ թե որտեղից պետք է փակվի:
Հանձնաժողովը քվեարկությամբ հաստատեց նամակ- համաձայնագիրը:
Հարակից հրապարակումներ`
- Վավարացվող համաձայնագրով մոտ 30 մլն եվրոյի դրամաշնորհային և վարկային միջոցներ կներգրավվեն
- Ռուսական վարկը հարմար չէ ատոմակայանի հետագա գործունեությունը կազմակերպելու համար, վարչապետ
- ՀԲ-ն մեկ տարի ժամկետով չեղարկում է Հայաստանին տրամադրած վարկերի հավելյալ տարեկան տոկոսադրույքը
- Ինչո՞ւ Հայաստանը չկար Եվրոպական հանձնաժողովի ընդլայման և եվրոպական հարևանության վարկ ստացած երկրների թվում
- Համաշխարհային բանկը հաստատել է Հայաստանին տրամադրվելիք վարկը
- ՀՀ կողմից Արցախին տրամադրվող նախատեսված բյուջետային վարկը փոխանցվում է սահմանված գրաֆիկի համաձայն
- Արտոնյալ վարկը էլեկտրաէներգիայի սակագների վրա բացարձակ ազդեցություն չի ունենա. վստահեցնում է Երվանդ Զախարյանը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին