Գեղամ Նազարյան. Էդմոն, ծախվըմ ե՞ս
Քաղաքագետ, «Այլընտրանքային նախագծեր խմբի» փորձագետ Գեղամ Նազարյանը, անդրադառնալով ՍԴ դիմելու վերաբերյալ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի այսօրվա հայտարարությանը, իր տարածած հոդվածում գրում է.
«ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն այսօր հայտարարեց, որ Ազգային ժողովը ժամերի ընթացքում ընդունել է Սահմանադրական փոփոխությունները և խախտելով Սահմանադրությունը այն չի ուղարկել ՍԴ կարծիքի համար, ապա հավելել է, թե ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխություն է կատարվել, որով ՀՀ նախագահին զրկել են Սահմանադրական փոփոխությունների նախագիծը ստորագրելու իրավունքից: և այս ամենից հետո անհեթեթ պատճառաբանությամբ «Լուսավոր Հայաստանն» առայժմ չի միանում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախաձեռնած ստորագրահավաքին:
Այս որոշումով Էդմոն Մարուքյանը գնաց և հավասարվեց հազար տարվա... Ամեն ինչ պարզ է, չմանրամասնենք: Ընդամենն ընդգծենք, որ ինչպես յուրաքանչյուր մարդ, այդպես էլ կուսակցություն ունենում է իր աստեղային պահը, և եթե այն բաց է թողնում, ապա շեշտակի արագությամբ գլորվում և հայտնվում է անդունդում: Մարուքյանը սխալվեց: Մարուքյանն ընտրեց Նիկոլ Փաշինյանի հետ բազառ անելու տարբերակը:
Էդմոնը որոշեց վերածվել Նիկոլի խաղալիքի և կոպիտ, շատ կոպիտ սխալ գործեց: Պետությունը, ՀՀ քաղաքացին դեռ ուժ կգտնի հաղթահարել այս մղձավանջը, բայց «Լուսավոր Հայաստանն» այդ հնարավորությունը չունի: «Լուսավոր Հայաստանը» որպես քաղաքական ուժ այսօր մահացավ:
և Էդմոնը թող չզարմանա, եթե առաջիկայում դատախազը մտնի Ազգային ժողով և խնդրի պատգամավորական անձեռնմխելիությունից զրկել պատգամավոր Էդմոն Մարուքյանին, հիշեցնելով 2012 թվականի իրադարձությունները:
Հիշեցնենք, որ լրատվամիջոցները, քաղաքական գործիչները ասել և գրել են, որ 2012 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ Էդմոն Մարուքյանը պատգամավոր է ընտրվել՝ կեղծելով պետական մի շարք փաստաթղթեր և քրեական հանցագործության է դրդել Ոստիկանության անձնագրային ծառայությանն ու Ազգային Անվտանգության ծառայությանը։
2009 թվականի հունիսի 13-ից մինչև 2010 թվականի օգոստոսի 30-ը Մարուքյանը բացակայել է Հայաստանից, այսինքն՝ 1 տարի 17 օր վերջինս Հայաստանում չի եղել, սակայն Ոստիկանության անձնագրային ծառայությունը Մարուքյանին տեղեկանք է տվել առ այն, որ քաղաքացի Էդմոն Մարուքյանը վերջին հինգ տարում մշտապես բնակվել է Հայաստանում։ Իսկ նա հաստատ չէր կարող լինել միաժամանակ ե՛ւ Հայաստանում ե՛ւ ուսանել Միացյալ նահանգներում։
Շանտաժի չենթարկված Գագիկ Ծառուկյանն ու հարգանքի արժանի ԲՀԿ-ական մյուս պատգամավորները, և ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը և դատարանի բարձր արժանապատվություն ունեցող մյուս դատավորները հաղթել են: Նրանք դեռ երկար ժամանակ լինելու են իրադարձությունների կենտրոնում, իսկ Էդմոն Մարուքյանն ընտրեց կործանման տանող ճանապարհը և հիմա թող սպասի, թե երբ է դատախազն իր հարցով մտնելու Ազգային ժողով:
«Լուսավոր Հայաստանը» կործանվեց: Սա արդեն կատարված փաստ է, բայց այդ կուսակցությունում կան արժանապատիվ մարդիկ, որոնք հաստատ չեն ցանկանա, որ Էդմոնի ձեռքից բռնած հայտնվեն անդունդում: Նրանք հիմա իրենց քայլը պետք է անեն, իհարկե, չմոռանալաով խմբակցության գործող ղեկավարին հարցնել՝ Էդմոն, ծախվը՞մ ես»։
Հարակից հրապարակումներ`
- Արման Սաղաթելյանը՝ Մարուքյանին. Ի՞նչ կպցրիր այս անգամ, ապո
- Չալաբյանը՝ Մարուքյանին. Եթե մեր երկրում սահմանադրական կարգը տապալվի, գիտենք ով դրան օժանդակեց իր կլասսիկ աճպարարությամբ
- Սահմանադրական փոփոխությունների հարցով ԼՀԿ-ն կդիմի ՍԴ, բայց ոչ հիմա
- Ավետիք Չալաբյան. Այսօր Հայաստանում ժողովրդավարության ճակատագիրը հայտնվել է ԼՀԿ-ի և Մարուքյանի ձեռքում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան