2019 թ-ին պետբյուջեի պակասուրդը նախորդ տարվա համեմատ նվազել է 41,4 մլրդ դրամով. Գալստյան
ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը ելույթ ունեցավ Աժ-ում: Խորհրդարանում նորանշանակ պաշտոնյայի առաջին զեկույցը վերաբերում էր բյուջեի կատարման տարեկան հաշվետության վերաբերյալ ԿԲ-ի եզրակացությանը:
«2019 թվականը բարենապատ էր մակրոտնտեսական առումով, այդ ընթացքում պլանավորված բյուջեն գերակատարվել է պլանային մասով և թերակատարվել ծախսային մասով, ինչի արդյունքում արձանագրվել է ծրագրավորվածից զգալիորեն փոքր պակասուրդ և ՀՆԱ-ի նկատմամբ սպասվածից ավելի ցածր պետական պարտքի մակարդակ»,- ասաց ԿԲ նախագահը։
Նրա խոսքով՝ նախորդ տարի ՀՀ պետական բյուջեի պակասուրդը 2018-ի համեմատ նվազել է 41,4 մլրդ դրամով և կազմել ՀՆԱ-ի ընդամենը 1 տոկոսը, ինչը զսպող ազդեցություն է ունեցել համախառն պահանջարկի վրա։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին