ՏՄՊՊՀ նախագահ. Դիմակների գների տեսանելի նվազում է արձանագրվել
«Շուկայում դիմակների գների տեսանելի նվազում է արձանագրվել: Տեղական արտադրության դիմակների մեծածախ գինը 60 դրամ է, մանրածախը՝ 70-110 դրամ, ներկրվող դիմակների գները ևս իջնում են, և ակնկալվում է, որ այդ միտումը շարունակական է լինելու, ինչը հնարավորություն կտա, որպեսզի դիմակների կրման պարտադիր պահանջի կատարումը շատ մեծ սոցիալական բեռ չլինի քաղաքացիների համար»: Այս մասին ասել է ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը, որը նախօրեին աշխատանքային օրվա ավարտից հետո մայրաքաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ «Հաղթանակ» զբոսայգում, բժշկական պաշտպանիչ դիմակներ է բաժանել անցորդներին: Այս մասին հայտնում են հանձնաժողովից։
Նա հիշեցրել է, որ հանձնաժողովի նախաձեռնությամբ տեղական ընկերությունների համագործակցության շնորհիվ քաղաքացիները կարող են մատչելի գնով պաշտպանիչ դիմակներ ձեռք բերել նաև հանրային վայրերում, մասնավորապես մետրոյի կայարաններում տեղակայված ինքնաշխատ տաղավարների միջոցով: Գեղամ Գևորգյանը նշել է, որ առաջիկայում դրանց գինը կդառնա 2 հատի դիմաց 150 դրամ:
Հարակից հրապարակումներ`
- Դիմակներ կրելու մասին բանավեճ. պարզաբանում են գիտնականները
- Դիմակների գները շուկայում ընկնում են.Փաշինյան
- Նիկոլ Փաշինյանը շրջում է քաղաքում և դիմակներ հանձնում մարդկանց
- Փաշինյանը Երևանի փողոցներում քաղաքացիներին դիմակներ է բաժանում
- Այսուհետ պաշտպանիչ դիմակները կվաճառվեն նաև հանրային վայրերում ինքնաշխատ տաղավարների միջոցով
- Դիմակների գնանկում՝ ՏՄՊՊՀ-ի գործողությունների արդյունքում