Առցանց ատելության խոսքի 70 տոկոսը հեռացվել է․ զեկույց
Եվրահանձնաժողովի կողմից հրապարակված զեկույցում պարզվել է, որ տեղեկատվական տեխնոլոգիական ընկերությունները 2019 թվականին հեռացրել են առցանց ատելության խոսքի 70 տոկոսը։ Այս մասին գրում է EU Observer-ը։
Միաժամանակ նշվում է, որ ատելության խոսք պարունակող կոնտենտի 90 տոկոսը գնահատվել է 24 ժամվա ընթացքում: Այնուամենայնիվ, պլատֆորմները պետք է բարելավեն թափանցիկությունն ու արձագանքն օգտատերերին։
«Այն, ինչ ապօրինի է իրական կյանքում, մնում է անօրինական նաև առցանց», - ասել է ԵՄ արժեքների և թափանցիկության հարցերով հանձնակատար Վերա Յուրովան: