25.06.2020. Կորոնավիրուսով 12 հիվանդ է մահացել
Նախօրեին Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդությամբ 771 նոր դեպք և 538 առողջացած։ Մեկ օրում մահացել է կորոնավիրուսով 12 հիվանդ, որոնցից մեկը, ըստ առողջապահության նախարարության թեև ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահացել է այլ հիվանդության պատճառով:
ԱՆ-ից մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում են, որ պացիենտները եղել են 69 (տղամարդ), 60 (տղամարդ), 61 (տղամարդ), 90 (կին), 46 (կին), 44 (կին), 61 (տղամարդ), 71 (կին), 74 (կին), 67 (տղամարդ) և 66 (տղամարդ) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
Հունիսի 25-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 22488 դեպք, որոնցից 11335-ն` առողջացած, 528-ը` մահվան ելքով, որից 131-ը, ըստ ԱՆ-ի, ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10625 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 102736 թեստավորում:
Հարակից հրապարակումներ`
- Ունեցել ենք վատ իմաստով ռեկորդային բացարձակ մեծ թիվ` 771 նոր դեպք. Թորոսյան
- 24.06.2020. Մեկ օրում մահացել է կորոնավիրուսով 18 հիվանդ
- 23.06.2020. Կորոնավիրուսով 21 հիվանդ է մահացել
- 22.06.2020. Կորոնավիրուսի հաստատված 320 նոր դեպք և 13 մահ
- 21.06.2020. Կորոնավիրուսի հաստատված 560 նոր դեպք և 19 մահ
- 20.06.2020. Կորոնավիրուսով 16 հիվանդ է մահացել
- 19.06.2020. Կորոնավիրուսով 19 հիվանդ է մահացել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան