Արթուր Վանեցյան. Մարուքյանը դեռ շանս ունի ապացուցելու՝ իշխանության գրպանում է, թե պետության թիկունքին
«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը թվիթերի իր միկրոբոլոգում գրել է.
«Սահմանադրական դատարան դիմելու ժամկետի մասով Էդմոն Մարուքյանի նախապայմանն այլևս վերացված է: Նա դեռ շանս ունի ապացուցելու՝ իշխանության գրպանում է, թե պետության թիկունքին»։
Հիշեցնենք, որ ՍԴ-ն Ռոբերտ Քոչարյանի դիմումների դատաքննությունը է նշանակել հուլիսի 7-ին։
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտարարել էր, որ ԲՀԿ-ի ՍԴ դիմելու նախաձեռնությանը կմիանա ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով ՍԴ նիստը տեղի ունենալուց հետո։ Քիչ առաջ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները հայտարարեցին, որ հետ են վերցնում մոտ մեկ տարի առաջ ՍԴ ներկայացրած դիմումները։
Սահմանադրական դատարան դիմելու ժամկետի մասով Էդմոն Մարուքյանի նախապայմանն այլևս վերացված է:
— Artur Vanetsyan (@ArturVanetsyan) June 25, 2020
Նա դեռ շանս ունի ապացուցելու՝ իշխանության գրպանում է, թե պետության թիկունքին:
Հարակից հրապարակումներ`
- Ռոբերտ Քոչարյանն ու փաստաբանները հետ են վերցնում դիմումները ՍԴ-ից
- Գևորգ Գորգիսյան. Դիմումին կավելանան ԼՀԿ պատգամավորների ստորագրությունները ու այն մուտք կարվի ՍԴ
- ՍԴ յոթ դատավորներ հայտարարությամբ են հանդես եկել
- Չալաբյանը՝ Մարուքյանին. Եթե մեր երկրում սահմանադրական կարգը տապալվի, գիտենք ով դրան օժանդակեց իր կլասսիկ աճպարարությամբ
- Միքայել Մինասյան. Ի տարբերություն քեզ՝ Էդմո՛ն, Հրայրն ու ՍԴ մյուս դատավորները չվախեցան խելագարի սպառնալիքներից
- Սահմանադրական փոփոխությունների հարցով ԼՀԿ-ն կդիմի ՍԴ, բայց ոչ հիմա
- ՍԴ դիմելը ԱԺ պարտականությունն էր.Ասյա Օվանյան
- «Բարգավաճ Հայաստան»-ը նախաձեռնել է դիմել ՍԴ՝ նախագիծն առանց ՍԴ եզրակացության ընդունելու հարցով
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին