Արման Աբովյան. Օրենքով սահմանված ժամկետում ՍԴ ուղարկեցինք դիմումը
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատագամավոր Արման Աբովյանը տեղեկացնում է.
«Հարգելի հայրենակիցներ,ուզում եմ տեղեկացնել,որ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության իմ գործընկերները,ես և անկախ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը օրենքով սահմանված ժամկետում ՀՀ Սահմանադրական դատարան ուղարկեցինք Սահմանադրական դատարանին ուղղված դիմումը»։
Հիշեցնենք, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցությունը հայտարարել էր, որ օգտվելով ՀՀ Սահմանադրության 169-րդ հոդվածի 2 կետով սահմանված լիազորությունից, նախաձեռնում է ԱԺ պատգամավորների մեկ հինգերորդի ստորագրահավաք՝ խորհրդարանի կողմից ընդունված որոշման սահմանադրականության հարցով Սահմանադրական դատարան դիմելու համար:
Հարակից հրապարակումներ`
- ՀՅԴ-ն դեռ ակնկալում է, որ «Լուսավոր Հայաստանը» կմիանա ԲՀԿ-ին
- Մարուքյան. Թող ՍԴ-ն Քոչարյանի գործը քննի հիմա, երեկոյան որոշում կայացնի, մենք վաղը կդիմենք դատարան
- Արթուր Վանեցյան. Մարուքյանը դեռ շանս ունի ապացուցելու՝ իշխանության գրպանում է, թե պետության թիկունքին
- Էդմոն Մարուքյան. Մենք շարունակում ենք քննարկումները ԲՀԿ մեր գործընկերների հետ
- ԲՀԿ-ն նախաձեռնում է ստորագրահավաք` Սահմանադրական դատարան դիմելու համար
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան