Արմավիրում կորոնավիրուսից մահվան ընդհանուր 32 դեպք է արձանագրվել
Արմավիրի մարզում հունիսի 25-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1200 դեպք, 773 առողջացած և 807 ինքնամեկուսացած: Ֆեյսբուքյան էջում գրել է Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը։
Կորոնավիրուսի համավարակի տարածման այս ողջ ժամանակահատվածում մարզում գրանցվել է մահվան 32 դեպք:
Հունիսի 25-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 22488 դեպք, որոնցից 11335-ն` առողջացած, 528-ը` մահվան ելքով, որից 131-ը, ըստ ԱՆ-ի, ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10625 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 102736 թեստավորում:
Հարակից հրապարակումներ`
- Շիրակում կորոնավիրուսից մահվան ընդհանուր 17 դեպք է արձանագրվել
- 25.06.2020. Կորոնավիրուսով 12 հիվանդ է մահացել
- Ունեցել ենք վատ իմաստով ռեկորդային բացարձակ մեծ թիվ` 771 նոր դեպք. Թորոսյան
- Հիվանդության թվի աճ կա, բայց վարակի տարածման կենտրոններ չունենք. Արմավիրի մարզպետ
- Արմավիրում կորոնավիրուսից մահվան ընդհանուր 12 դեպք է գրանցվել
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան