Ունեցել ենք վատ իմաստով ռեկորդային բացարձակ մեծ թիվ` 771 նոր դեպք. Թորոսյան
«Ունեցել ենք վատ իմաստով ռեկորդային բացարձակ թիվ՝ 771 նոր դեպք»,- կառավարության նիստում հայտնեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ ներկայացնելով կորոնավիրուսի համաճարակի տարածման վիճակը Հայաստանում:
Ըստ նախարարի, նախորդ օրը իրականացվել է 2336 հետազոտություն և դրական դեպքերը տատանվում են 30 տոկոսի շրջանակներում:
Առողջապահության նախարարը հայտնեց, որ իրավիճակը մնում է լարված, թեկուզ կայուն է:
«Հոսպիտալիազացիայի առումով ունենք բարվոք վիճակ, այսօր 9:00-ի դրությամբ ունենք ընդամենը 51 քաղաքացի, որ կարիք ունի տեղափոխման կորոնավիրուսային հիվանդությամբ զբաղվող հիվանդանոցներ, որոնցից ընդամենը 2-ն են գտնվում տանը»,- հայտնեց Արսեն Թորոսյանը:
Ըստ նախարարի, բոլոր վերակենդանացման բաժանմունքներում մի քանի ազատ տեղեր կան, բայց կրկին այդ տեղերի ազատվելը և զբաղվելը շատ արագ է տեղի ունենում:
Արսեն Թորոսյանի պնդմամբ, բուժօգնության կարիք ունեցող և չստացող քաղաքացի չկան, սակայն դա չի նշանակում, որ վիճակն ինչ-որ առումով բարելավվել է:
Նախարարը հայտնեց նաև, որ ծանր և ծայրահեղ ծանր քաղաքացիների թիվը կայուն է և տատանվում է 600-ի շրջանակներում:
«Ունենք 502 ծանր վիճակում հիվանդ , 113 ծայրահեղ ծանր հիվանդ, թոքերի արհեստական օդափոխության սարքերին ունենք միացած 40 հոգի»,- հայտնեց առողջապահության նախարարը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին