6 ֆուտբոլային ակումբների արտոնագրման դիմումները մերժվել են
ՀՖՖ գրասենյակում, կայացել է ՀՖՖ Ակումբների Արտոնագրման կոմիտեի հերթական նիստը՝ ՀՀ Առաջին խմբի առաջնության ակումբների արտոնագրման վերաբերյալ: Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն:
Նիստի ընթացքում քննության են դրվել արտոնագրման գործընթացի 10 թեկնածուների՝ «Անի», «Արագած», «Դիլիջան», «Ինտեր», «Մասիս», «Նորավանք», «Լեռնային Արցախ», «Սևան», «Վեստ Արմենիա» և «Տորպեդո» ֆուտբոլային ակումբների արտոնագրային փաստաթղթային փաթեթները, որոնցով նրանք դիմել էին Առաջին խմբի արտոնագիր ստանալու համար:
Արտոնագրման կոմիտեն կայացրել է միաձայն որոշում, ըստ որի Առաջին խմբի արտոնագրեր շնորհվել են թեկնածու ակումբներից 4-ին՝ «Նորավանք ՖԱ», «Լեռնային Արցախ ՖԱ», «Սևան ՖԱ», «Վեստ Արմենիա ՖԱ»: Այդ արտոնագրերը նրանց իրավունք կընձեռեն մասնակցելու 2020/2021թթ մրցաշրջանի ՀՀ Ֆուտբոլի Առաջին խմբի առաջնությանը:
Արտոնագրման կոմիտեն որոշեց մերժել «Անի», «Արագած», «Դիլիջան», «Ինտեր», «Մասիս» և «Տորպեդո» ֆուտբոլային ակումբների արտոնագրման դիմումները: Արտոնագրման դիմումների մերժման արդյունքում նշված 6 ակումբների առաջին թիմերը հնարավորություն չեն ունենա մասնակցել ՀՀ Ֆուտբոլի Առաջին խմբի 2020/21թթ-ի առաջնությանը: Ակումբները իրավունք ունեն բողոքարկելու ՀՖՖ Ակումբների Արտոնագրման կոմիտեի (1-ին ատյանի մարմնի) կայացրած որոշումը աշխատանքային 5 օրվա ընթացքում` սահմանված ընթացակարգի համաձայն դիմելով ՀՖՖ ակումբների արտոնագրման համակարգի Բողոքարկման կոմիտե (Բողոքարկման մարմին):
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները