Ապրիլին տնտեսությունը գահավիժում էր. Նիկոլ Փաշինյան
«Ապրիլին մենք ընթացիկ հաշիվների ուսումնասիրությամբ արձանագրում էինք, որ տնտեսությունը գահավիժում է»,- կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը և շեշտեց, որ չունենալով հակահամաճարակային զրոյական վիճակ՝ գործադիրը որոշեց տնտեսական սահմանափակումները վերացնել:
Վարչապետի խոսքով, եթե այդ որոշումը չկայացվեր, ապա հնարավոր էր, որ մայիսի արդյունքներով փակված լիներ ոչ թե 70 հազար, այլ 100-150 հազար աշխատատեղ:
«Այս առումով շատ կարևորում եմ այն, որ մենք կարողանանք չգնալ լոքդաունի, որովհետև դա ցույց է տալիս, որ տասնյակ հազարավոր մարդկանց աշխատատեղեր փակվում են՝ սրանից բխող սոցիալական, տնտեսական և այլ հետևանքներով»,- հայտնեց Նիկոլ Փաշինյանը:
Անդրադառնալով սոցիալական ցանցերում ապատեղեկատվության տարածմանը խնդրին՝ վարչապետը հրապարակեց տարածվոր լուրերն այն մասին, թե իբր չիպավորում է կատարվում, կորոնավիրուս չկա:
«Մեկն ասում է՝ հյուրանոցներում ոչ մի մեկուսացված մարդ չկա, մի տեղ մասոնական ժողով է, մի տեղ՝ գեյերի, մյուս տեղում՝ հակահայկական ժողով է: Այսինքն՝ էս կորոնավիրուսի շրջանում Կառավարությունը սաղ գործերը թողե՞լ էր և բոլոր մեկուսացված հյուրանոցներում ինչքան հակահայկական հնարավոր ժողովներ կար, ոչ մի կերպ չէր կարողանում իրականացնել, իրականացրի՞նք, որոշումները կայացրինք, և բոլորը գոհ են»,- վարչապետը:
Նիկոլ Փաշինյանի խոսքով, ներկայում կորոնավիրուսը տարածվում է այն մարդկանց շրջանում, որոնք նույնիսկ տուգանվելուց հետո ցուցադրաբար դիմակներ չէին կրում:
«Ամեն օր այդ հայտնի շրջանակները, ովքեր էս լուրերը տարածում էին, հիմա ալիքաձև կորոնավիրուսն է էդ շրջանակներում տարածվում»,- շեշտեց վարչապետը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին