«Ռոման» հաղթել է «Սամպդորիային»
Ա Սերիայի 27-րդ տուրում «Ռոման» նախօրեին ընդունել էր «Սամպդորիային»։ Խաղն ավարտվել է «Ռոմայի» հաղթանակով՝ 2-1 հաշվով։ «Ռոմայի» երկու գոլի հեղինակն էլ Ջեկոն է։
Հանդիպմանն առաջին րոպեներից «Ռոմայի» կազմում հանդիպմանը մասնակցել է Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը։ Նա փոխարինվել է միայն խաղի վերջին րոպեներին։
as-roma.ru-ի հաղորդմամբ, Հենրիխ Մխիթարյանը խոստովանել է, որ «Ռոմայի» կազմում ֆուտբոլ խաղալիս բավականություն է ստանում։
«Ցավոք, ես ստիպված մի քանի կարևոր խաղ բաց եմ թողել այս մրցաշրջանում, բայց հիմա շատ ուրախ եմ, որ վերադարձել եմ։ Ես լավ մարզավիճակում եմ, ինձ լավ եմ զգում,պատրաստվում են հաջորդ հանդիպումներին։ Անհամբերությամբ եմ սպասում իմ վերադարձին մարզադաշտ։ Ես շատ լավ եմ ինձ այստեղ զգում, բավականություն եմ ստանում ֆուտբոլից։ Հույս ունեմ՝ կշարունակեմ նույն ոգով։
Ես ուզում եմ խաղալ, քանի դեռ ունեմ ուժ և առողջություն։ Կարծում եմ՝ կարող եմ հանդես գալ ևս 6-7 տարի, հնարավոր է ավելի քիչ։ Ես բավականություն կստանամ ֆուտբոլային կարիերայի ամեն րոպեից»,- ասել է նա։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները