Ռուբեն Մելիքյան. ՃՈ աշխատակիցները ՍԴ աշխատակազմի ղեկավարին զրկել են տեղաշարժման ազատությունից
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է.
«Ահազանգ ստացա, որ Պռոշյան փողոցի վրա ՃՈ աշխատակիցները կանգնեցրել են ՍԴ աշխատակազմի ղեկավարի ավոմեքենան և փաստացի զրկել են նրան տեղաշարժման ազատությունից։
Այն պահին, երբ Արգիշտի Կիվիրյանի հետ հասանք դեպքի վայր, ՃՈ աշխատակիցներն արդեն «վերադարձնում էին» Էդգար Ղազարյանի տեղաշարժման ազատությունը՝ առանց որևէ փաստաթղթավորման։
ՍԴ աշխատակազմի ղեկավարին կանգնեցնելու և որոշ ժամանակով տեղաշարժման ազատությունից զրկելու պատճառաբանությունը մեղմ ասած համոզիչ չէր»։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին