Ռուսաստանում սկսվել է սահմանադրական փոփոխությունների քվեարկությունը
Հունիսի 25-ից ռուսները կկարողանան քվեարկել Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելուն, Մոսկվայի և Նիժնի Նովգորոդի շրջանի բնակիչների համար այս օրվանից հասանելի է նաև էլեկտրոնային հեռավար քվեարկությունը։
Հեռավար քվեարկության համար պահանջվում էր հունիսի 5-ից 21-ը հայտ ներկայացնել հանրային ծառայությունների պորտալով կամ mos.ru-ով:
Ըստ ԿԸՀ-ի, հեռավար էլեկտրոնային քվեարկության մասնակիցների ցուցակներում ընդգրկված է ընդհանուր առմամբ 1,190,726 քաղաքացի, որոնցից 1.051,155-ը գտնվում են Մոսկվայում, իսկ 139.571-ը` Նիժնի Նովգորոդի շրջանում: Քվեարկությունից առաջ համակարգը փորձարկվել է մայրաքաղաքում, և ձախողումներ չեն հայտնաբերվել: Այս մասին գրում է Ria-ն։
Քվեարկությունը նշանակված է հուլիսի 1-ին, բայց ռուսները հնարավորություն ունեն իրենց քվեարկությունը կատարել հունիսի 25-ից:
ԿԸՀ նախագահ Էլլա Պամֆիլովան ավելի վաղ հայտարարել էր, որ ավելի քան 96,5 հազար ընտրատեղամասեր կբացվեն ամբողջ երկրում՝ Սահմանադրական փոփոխությունների քվեարկության համար։
Նշենք, որ փոփոխությունների կարևոր կետերից մեկն այն է, որ զրոյացվում է Պուտինի բոլոր չորս ժամկետները և նա կկարողանա առաջադրվել 2024, այնուհետ նաև 2030թ․-ի նախագահական ընտրություններում։ Օրերս Պուտինը չէր բացառել իր մասնակցությունը չորս տարի հետո կայանալիք ընտրություններին:
Գործող Սահմանադրության համաձայն՝ նույն անձը չի կարող լինել Ռուսաստանի նախագահ 2 անգամ անընդմեջ։ Եվ այս պատճառով էր, որ Պուտինը 2008թ․-ին իշխանությունը 4 տարով հանձնեց Դմիտրի Մեդվեդևին։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան