Տարոն Սիմոնյան. Եթե ՍԴ-ն հայտարարի, որ չի քննելու Քոչարյանի գործը, մեր ասած պայմանն ուժի մեջ է
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Տարոն Սիմոնյանը լրագրողների հարցերին ի պատասխան նշեց, լսել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների հայտարարությունը, սակայն այդ գործը ՍԴ-ում քննելու է, քանի որ այդ հարցով առկա է դատավորի դիմումը։
«Մենք հայտարարեցինք, որ իրավական գործընթացը սկսելու ենք այն ժամանակ, եթե այս գործով քննությունը կայանք։ Լսեցի պարոն Քոչարյանի փաստաբանների հայտարարությունը, որ հետ են վերցնում ՍԴ ներկայացրած դիմումները։ Նորմալ է։ Բայց քննությունն իրականանալու է։ Եթե ՍԴ-ն հայտարարի, որ չի քննելու այս գործը, մեր ասած պայմանն ուժի մեջ է, ոչ ոք այս պայմանից հետ չի կանգնելու»,-ասաց Սիմոնյանը։
Նա նշեց, որ հակասահմանդրական գործընթացների սահմանադրականության վիճարկման գործը մաքուր իրավական գործընթաց է, և որևէ քաղաքական գործիչ չպետք է շահարկի այն։
«Իրենց կողմից դիմումի հետ վերցնելը չի նշանակում, որ այդ գործը չի քննվելու հուլիսի 7-ին։ Իմ գործընկեր փաստաբանները շատ լավ գիտեն, որ այս գործընթացը իրավական է, չի կարելի քաղաքականացնել, իրենք այս քայլով ցանկանում են քաղաքականացնել, մտցնել քաղաքական դաշտ։ Իրենց այդ քայլով ավելի է խորանում քաղաքական կոմպոնենտը»,-ասաց նա։
Պատգամավորն ընդգծեց, իրենց նշած պայմանից հետո պատրաստ են մտնել դատարան, որպեսզի գործընթացը լինի մաքուր իրավական։
Հարակից հրապարակումներ`
- Ռուբեն Մելիքյանը՝ Մարուքյանին. Պատճառը վերացել է, դիրքորոշումը փոխվելու՞ է
- Արամ Վարդևանյան. ՍԴ-ից դիմումները հետ ենք վերցնում հանուն իրավական պետության ու սահմանադրական կարգի
- Արթուր Վանեցյան. Մարուքյանը դեռ շանս ունի ապացուցելու՝ իշխանության գրպանում է, թե պետության թիկունքին
- Ռոբերտ Քոչարյանն ու փաստաբանները հետ են վերցնում դիմումները ՍԴ-ից
- Գևորգ Գորգիսյան. Դիմումին կավելանան ԼՀԿ պատգամավորների ստորագրությունները ու այն մուտք կարվի ՍԴ
- Սահմանադրական փոփոխությունների հարցով ԼՀԿ-ն կդիմի ՍԴ, բայց ոչ հիմա
- Ավետիք Չալաբյան. Այսօր Հայաստանում ժողովրդավարության ճակատագիրը հայտնվել է ԼՀԿ-ի և Մարուքյանի ձեռքում
- ԼՀԿ-ն չի բացառվում, որ չի մասնակցի հակասահմանադրական քննարկմանը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան