Փաստաբան. Մանվել Գրիգորյանի նկատմամբ շարունակվում է խոշտանգումը
ԱԺ նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ, գեներել-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանն ահազանգում է՝ իր պաշտպանյալի նկատմամբ շարունակվում է դաժան վերաբերմունքն ու խոշտանգումը:
«Հիվանդը գտնվում է անօգնական վիճակում, քանի որ թույլ չեն տալիս բուժումը շարունակել արտերկրում, իսկ Հայաստանում, համաձայն բժշկական էպիկրիզների և բուժող բժշկի մասնագիտական կարծիքի, հնարավոր չէ բուժել, և դրա իրավական հետևանքների պատասխանատուն այլևս գործադիրը և Մանվել Գրիգորյանի քրեական գործը քննող դատավորն է:
25.06.2020 թվականին դատարանում դատական նիստին առողջապահության նախարարի անունից վերջինիս ներկայացուցիչը հայտարարեց, որ եթե առողջապահության նախարարի հրամանով բժշկական կոնսիլիում հրավիրվի, կխախտի օրենքը, որովհետև նման լիազորություններով առողջապահության նախարարն օժտված չէ:
Ստացվում է, որ 2019 թվականի հունվարին նույն նախարարի հրամանով նույն հիվանդի համար բժշկական կոնսիլիում հրավիրելը եղել է անօրինական:
Ահավասիկ, ընտրովի արդարադատության և ընտրովի առողջապաության գործառույթների արդյունքը»,-մանրամասնել է փաստաբանը տարածած հայտարարության մեջ։
Հարակից հրապարակումներ`
- Փաստաբան. Մանվել Գրիգորյանի նկատմամբ կիրառվում է տոտալ խոշտանգում
- Մանվել Գրիգորյանը ծայրահեղ ծանր վիճակում է. Լևոն Բաղդասարյան
- Մանվել Գրիգորյանի պաշտպանը հնարավոր է դիմի վարչապետին
- Դատարանը թույլ չտվեց Մանվել Գրիգորյանին տեղափոխել Ֆրանսիա
- Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոփոխելու հարցով ՄԻՊ միջնորդությունները մի քանի անգամ մերժվել էին
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան