
Ֆրանսիայի ԱԳՆ․ Թուրքիան պետք է հայտարարի, որ ցանկանում է «սիրիականացնել» Լիբիան
Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լը Դրիանը ԵՄ անդամ երկրներին կոչ է արել արտահերթ նիստ գումարել Թուրքիայի և Եվրամիության հարաբերությունները վերանայելու համար։
Նշենք, որ վերջերս Լիբիայում և Արևելյան Միջերկրական ծովում Թուրքիայի ապօրինի գործողությունների պատճառով սրվել էր թուրք-ֆրանսիական հարաբերությունները։ Պաշտոնական Փարիզը դատապարտել էր Թուրքիայի ռազմական օժանդակությունը Լիբիայի Ազգային համաձայնության կառավարությանը և Սիրիայի նկատմամբ որդեգրած դիրքորոշումը։ Այս մասին գրում է ermenihaber-ը։
Ժան-Իվ Լը Դրիանը ԵՄ խորհրդարանականներին ասել է, որ Ֆրանսիան գտնում է, որ Անկարայի հետ հարաբերությունների ապագայի վերաբերյալ սպասումների հարցում ԵՄ-ն պետք է համապարփակ քննարկում սկսի, որը կներառի բոլոր հարցերը։
Նախարարը նշել է, որ պետք է պաշտպանել ԵՄ-ի շահերը։
Նրա խոսքով՝ պետք է Թուրքիան հայտարարի, որ ցանկանում է Լիբիան «սիրիականացնել» և դերակատարություն ստանձնել այդ երկրում։
Հիշեցնենք, որ թուրքական ռազմանավը Լիբիայի ափամերձ շրջանում հրաժարվել էր կատարել տեղափոխվող բեռի ստուգման մասին ֆրանսիական ռազմանավի հրահանգը, որը մասնակցում էր ՆԱՏՕ-ի Sea Guardian գործողություններին:
Խուսափելով ստուգումից՝ թուրքական նավը ռադարային համակարգի օգնությամբ նշանառության տակ էր առել ֆրանսիական ռազմանավը, ինչը ֆրանսիական ռազմական գերատեսչությունը դիտարկել էր որպես «թշնամական և ագրեսիվ գործողություն»:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Լիբիայում Թուրքիայի ապօրինի գործողությունների վերաբերյալ հայտնել էր, որ այդ երկիրը վտանգավոր խաղ է խաղում։ Իսկ Թուրքիայի ԱԳՆ-ը հայտնել էր, որ Մակրոնի խոսքերը կարելի է բացատրել «բանականության մթագնումով»։
Հարակից հրապարակումներ`
- Արաբագետ. Շա՜տ հետաքրքիր զարգացումներ են սպասվում Լիբիայում
- Մակրոնն ապացույց է բերել ՆԱՏՕ-ի «ուղեղի մահվան» մասին
- Թուրքիան փորձում է նաև տնտեսապես ներխուժել Լիբիա
- Ֆրանսիա․ Թուրքիայի միջամտությունը Լիբիայում անընդունելի է
- Լիբիայում Թուրքիայի աջակցությունը վայելող ուժերը ռազմավարական նշանակության 2 շրջան են գրավել
- Հինգ երկիր դատապարտել է Լիբիայում և Միջերկրական ծովում Թուրքիայի գործողությունները
- Լիբիայում զենքի էմբարգոն խախտելու համար ՄԱԿ-ը քննադատել է Թուրքիային
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին