Իրավունք 15:05 25/06/2020 Հայաստան

Դատավոր Ազարյանի պաշտպան. Կարգապահական վարույթի հիմքում դրված է ավելի մեծ պատմություն

Բարձրագույն դատական խորհուրդը շարունակում է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի վերաբերյալ կարգապահական գործի քննությունը: Հիշեցնենք, որ կարգապահական վարույթը հարուցվել է արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի կողմից՝ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հաղորդման հիման վրա:

Ա. Ազարյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանն ասաց, որ այս կարգապահական վարույթն իր և իր վստահորդի խորին համոզմամբ  բնավ սահմանափակված չէ մի դատական նիստում արված արտահայտությամբ կամ արտահայտություններով։

«Այս կարգապահական վարույթի հիքմում դրված է ավելի մեծ պատմություն, ինչը, մեր համոզմամբ,  այն դարձնում է անկախ դատական համակարգի նկատմամբ բացահայտ և անթաքույց  ճնշման փորձ»,-  նշեց պաշտպանը։

Ըստ նրա, նախապատմության հիմքում դրված է այն հանգամանքը, որ  2018 թ. օգոստոսին Ա. Ազարյանն իր վարույթում քննվող կալանավորման մի գործով  ազատ արձակեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։

«Անգամ առանց ազատ արձակման որոշման տեքստին ծանոթանալու, Հատուկ քննչական ծառայության պետ պարոն Խաչատրյանն այդ որոշումն անվանեց ակնհայտ ապօրինի, քննդատատեց պարոն Ազարյանին, դրանց հետևեց վարչապետի հանրահայտ ելույթը օգոստոսի 17-ին, ևս գնահատականներ տրվեցին դատական համակագին։
Դրանից հետո  սկսեց ՀՔԾ- դատավոր Ազարյան անհասկանալի, օրենքի ոչ մի տառի մեջ չտեղավորվող «մենամարտը»։

Ինչո՞վ էր դա արտահայտվում. ՀՔԾ քննիչները միչդատական վարույթի բոլոր գործերով, որոնք քննվում էին պարոն Ազարյանի վարույթում, անպայման ներկայացնում էին ինքնաբացարկի միջնորդություն, անընդհատ նույն պատճառաբանությամբ՝ պարոն Ազարյանն ունի ինչ-որ  կանխակալ վերաբերմունք իրենց ծառայության  պետի, հետևաբար ծառայության նկտամամբ, չի կարող լինել անկախ, անկողմնակալ դատարան, հետևաբար անպայման ներկայացնում էին ինքնաբացարկի միջնորդություն»,- ասաց Տ. Աթանեսյանը։

Նա ներկայացրեց վիճակագրություն.  վերջին երկու տարվա մեջ Ա. Ազարյանի կողմից կայացված և  հետագայում օրինական ուժի մեջ մտած, կամ չբողոքարկված, կամ վճռաբակ դատարանի կողմից  ուժի մեջ թողնված 7 ակտով կայացվել է որոշում, որով փոփոխվել է առաջին ատյանի դատարանի  որոշումը ի հակառակ ՀՔԾ դիրքորոշման, երեք դատական ակտով  ամփոփոխ է թողնվել առաջին ատյանի  դատարանի որոշումը հօգուտ ՀՔԾ դիրքորոշման։

«Հետևաբար քննիչների բոլոր պնդումներն առ այն, որ պարոն Ազարյանն ունի կանխակալ  դիրքորոշում իրենց կամ իրենց ծառայության նկատմամբ, անհիմն է։ Խոսքն այն մասին է , որ ՀՔԾ-ն պարզապես դժգոհ է մնացել այդ երկու տարի առաջ կայացված որոշումից։ Դա  մեր համոզմունքն է,  իմ կարծիքով, այնքան ակնհայտ է, որ այլ խոսք պարզապես չկա։
Դա հաստատվում է նաև  նրանով, որ նախարարն այդ հաղորդման հիման վրա հարուցել է այս կարգապահական վարույթը»,- ասաց Ա. Ազարյանի պաշտպանը։

Նրա ներկայացմամբ հաղորդումը բավականին բազմադրվագ է։

«Ի՞նչ է սա, պարզապես ցանկություն պարոն Ազարյանի վրա ճնշում գործադրելու, ինչ որ մի տեսակ վրեժխնդիր լինելու։ Բացարձակ  չեմ հասկանում պետական մարմինը դատավորից վրեժխնդիր լինելը։ Անհամատեղելի, անթույլատրելի արտահայտություն է, բայց, ցավոք, սրտի գոյություն ունի»,- ասաց նա։

Տ. Աթանեսյանի խոսքով,   նախարարի կայացրած որոշումը օրինակ է իրավական անորոշության, անհասկանալի է՝ ինչի մասին է  որոշումը, կոնկրետ որ արարքը  վարքագծի որ կանոնն է խախտում։

«Նման պայմաններում ձեզ ուղարկված միջնորդությունը, որ դատավորը չի օգտվել բացատրություն տալու իր իրավունքից, իրականությանը չի համապատասխանում։ Մենք փորձել ենք օգտվել այդ իրավունքից, որը մեզ չի ընձեռվե»,- ասաց փաստաբան Տ.Աթանեսյանը։ 

Տիգրան Աթանեսյանն ասաց, որ Ալեքսանդր Ազարյանը բառացի ասել է՝ «հույս ունեմ, որ քննիչը չէր իջնի ՀՔԾ պետի մակարդակին և չէր քննադատի օրինական ուժի մեջ մտած ակտը»։
«Ի՞նչ կա այս ամենի մեջ, որը ցույց է տալիս անհարգալից վերաբերմունք ինչ-որ մեկի հանդեպ։ Եթե ՀՔԾ պետը թույլ է տալիս կամ հրահանգավորում է  իր քննիչներին անպատեհ անընդհատ ինքնաբացարկի միջնորդությունը ներկայացնել պարոն Ազարյանին, միջնորդությունների մեջ նշել իր կամ քննիչի միջոցով իր ակնհայտ անհամաձայնությունն օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի հետ և օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի հիմքով ինչ-որ մեղադրանք կառուցել, շատ նորմալ է, որ դատավորը ստանում է  իրավունք իր գնահատականը տալու այդ մոտեցմանը։ Գնահատականը հետևյալն է՝ անձնական  վիրավորանքի մասին չէ, խոսքը պարոն Խաչատրյանի մասնագիտական մոտեցումների, գիտելիքների մասին է այս դեպքերի համար»,- նշեց նա։

Պաշտպանի խոսքով,  եթե ԲԴԽ-ն գտնի, որ Ազարյանը թույլ է տվել կարգապահական խախտում, ապա սա կլինի սառեցնող էֆեկտ ամբողջ դատական համակարգի համար։
«Ինչի՞ մասին է խոսքը։ Բոլորին հասկանալի է, հատապես դատավորների համյանքին,  պարզապես պետք է լուռ մնա դատավորն ու վերջ, ցանկալի է չկայացնեն ակտեր, որոնք եթե հանկարծ ՀՔԾ պետը որակի ապօրինի, ապա դատավորներին կենթարկեն կարգապահական պատասխանատվության», - նշեց Տիգրան Աթանեսյանը։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

20:24
Մտահոգիչ է ընդդիմադիր գործիչների հանրային խոսքը սահմանափակելուն ուղղված գործելակերպը․ ՔԻՀԿ
Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնը հայտարարություն է տարածել  Էդգար Ղազարյանի քաղաքական հետապնդման մասին։ Հայտարարության մեջ ասվում...
Աղբյուր` Panorama.am
20:05
Ուրարտուն հաղթեց Արարատ-Արմենիային․ Կալուկյանը նորամուտը նշանավորեց գոլով
Fastex Պրեմիեր Լիգայի 2024/25թթ․ մրցաշրջանի 20-րդ տուրում «Ուրարտուն» հյուրընկալվելիս արտագնա հաղթանակ տարավ...
Աղբյուր` Panorama.am
19:52
Այս պահին հանրապետության մի շարք մարզերում դիտվում է քամու ուժգնացում և գետնաբուք
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է․ «Հարգելի քաղաքացիներ, այս պահին հանրապետության մի...
Աղբյուր` Panorama.am
19:34
Առողջապահության նախարարությունը հերթական անտրամաբանական օպտիմալացումն է պլանավորում․ Անուշ Պողոսյան
«Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը գրում է․ «Առողջապահության «սև սիրտ», Նանուշյանի...
Աղբյուր` Panorama.am
19:18
Հայաստանն Ադրբեջանին ներկայացրել է սպառազինությունների փոխադարձ վերահսկման առաջարկ․ Միրզոյան
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ելույթ է ունեցել Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածում։ Ելույթում, մասնավորապես, ասել է․ «Ուրախ...
Աղբյուր` Panorama.am
19:00
Փորձ է արվում այս գործն ինչ-որ կերպ վերակենդանացնել․ փաստաբանը՝ Ռոբերտ Քոչարյանի ու նախկին այլ պաշտոնյաների գործի մասին
«Խնդիրն նրանում է, որ մենք ունենք օրինականության այնպիսի անջրպետ, որ դա որևէ ձև հաղթահարել չենք կարողանում։ Նախկինում երբևէ մի իրավիճակ...
Աղբյուր` Panorama.am
18:34
Ես ազատության մեջ եմ, խոսքս՝ բանտում․ Էդգար Ղազարյան
Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը գրում է․ «Ես ազատության մեջ եմ, խոսքս՝ բանտում»։ Օրերս հասարակական-քաղաքական...
Աղբյուր` Panorama.am
18:21
Եգիպտոսի «Port Said» քաղաքի մոտակայքում վթարի ենթարկված նավը հասել է Ստամբուլ
Փետրվարի 12-ին ամերիկյան «Harry S. Truman» (CVN 75) ավիակիր նավի հետ բախված թուրքական «Beşiktaş-M» բեռնատար նավը նկատվել...
Աղբյուր` Panorama.am
18:09
Ուկրաինայի համար խաղաղության ծրագիրը մշակվում է ոչ թե Եվրոպայում, այլ Սաուդյան Արաբիայում․ Զաքարյան
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրում է․ «ԱՄՆ նախագահի պաշտոնում Թրամփի գործողությունները հուշում են, որ մշակվել է նոր քաղաքական դոկտրին։...
Աղբյուր` Panorama.am
18:00
Մրցույթ` Վրաստանի բուհերում 2025-2026 ուստարում մագիստրոսական կրթություն ստանալու համար
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2025-2026 ուսումնական տարվա համար հայտարարում է մրցույթ` Վրաստանի բարձրագույն...
Աղբյուր` Panorama.am
17:56
Վաղարշապատ-Արմավիր ավտոճանապարհը փակած և «դրիֆթ» կատարած տղամարդիկ ձերբակալվել են
Փետրվարի 24-ին համացանցում տեսանյութ էր շրջանառվում, թե ինչպես է «ԲՄՎ»-ի վարորդը նույն օրը՝ կեսօրին, հարսանեկան արարողության...
Աղբյուր` Panorama.am
17:50
Ադրբեջшնgիները վնասել են Արցախի մի շարք բնակավայրերի բնամշակութային լանդշաֆտները
Google Earth արբանյակային քարտեզի 2023 թվականի հունիսին արված լուսանկարների դիտարկումը թույլ է տալիս ասել, որ ադրբեջանական կողմը զգալիորեն...
Աղբյուր` Panorama.am
17:37
Հարժիս-Շինուհայր ճանապարհահատվածում բուք է
Փետրվարի 25-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Թալինի, Աշոցքի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում։ Ճանապարհային դեպարտամնետ հիմնադրամից հայտնում...
Աղբյուր` Panorama.am
17:14
2024 թ.-ին Հայաստանում համարակալվել և հաշվառվել է 195.400 գլուխ խոշոր եղջերավոր կենդանի. Տիգրան Ալեքսանյան
Հայաստանում խոշոր եղջերավոր կենդանիների գլխաքանակը վերջին 10 տարում նվազել է մոտ 30 %-ով: Ըստ այդմ, պակասել է խոշոր և մանր եղջերավոր,...
Աղբյուր` Panorama.am
17:02
Ռոբերտ Քոչարյան, ոտքի կանգնեք։ Էդ ի՞նչ ձեռքի շարժումներ էիք անում. Դատավոր
«Ադեկվատության խնդիր եմ ես տեսնում այստեղ, ժողովուրդ ջան»։
Աղբյուր` Panorama.am
16:36
Մեր համագործակցությունը ԵՄ հետ «արտաամուսնական» հարաբերություն չէ. ՔՊ-ական պատգամավոր
«Հայաստանն ամուսնացած չէ ոչ մեկի հետ, ոչնչի հետ։ Մեր համագործակցությունը  Եվրոպայի միության հետ արտաամուսնական հարաբերություն...
Աղբյուր` Panorama.am
16:32
Ռուսաստանում ՀՀ քաղաքացին քրեական հետապնդման է ենթարկվում ապօրինի, ենթադրաբար՝ «պատվերով». Փաստաբանների ահազանգը
«Սիմոնյան և գործընկերներ» ու «Միքայել Համբարձումյան և գործընկերներ»      իրավաբանական ընկերությունները...
Աղբյուր` Panorama.am
16:24
Դաշնային խորհուրդ. Մատվիենկոն կայցելի Երևան՝ Ռուսաստան-Հայաստան հարաբերությունները խթանելու համար
ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն պաշտոնական այցով կայցելի Հայաստան՝ «ռուս-հայկական միջպետական հարաբերություններին նոր լիցք...
Աղբյուր` Panorama.am
16:23
Անշարժ գույքի շուկան փլուզվում է.Դավիթ Բաղդասարյան
ՀՀ բանկերից մեկի նախկին աշխատակից, ներկայում Կապանի լեռնահարստացման կոմբինատի աշխատակից Դավիթ Բաղդասարյանը գրում է. «ՀՀ ԿԲ-ն մի...
Աղբյուր` Panorama.am
16:15
Թող մոտենար, քննադատեր, ոչ թե ասեր՝ «նիկոլական վիժվածք». Հակոբ Ասլանյան
«Եթե մարդը կատարել է որևէ արարք, դրան  համապատասխան գնահատական պետք է տրվի անկախ նրանից, ես հիմա ՔՊ-ում եմ, ՔՊ-ում չեմ, օրենքն ինչ...
Աղբյուր` Panorama.am
16:02
ԱԺ և ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները համեմատելի չեն. ՆԳՆ-ն Գյումրու ընտրացուցակների մասին
ՆԳ նախարարությունը տարածել  է պարզաբանում Գյումրի համայնքի ընտրությունների վերաբերյալ, որտեղ ասված է. Շիրակի մարզի Գյումրի համայնքի...
Աղբյուր` Panorama.am
15:58
2024 թվականին Հայաստանում կրճատվել են ցորենի ցանքատարածությունները. Վիճակագրական կոմիտե
ՀՀ Վիճակագրական կոմիտեն հրապարակել է «Պարենային ապահովություն և աղքատություն, 2024թ. հունվար-դեկտեմբեր» զեկույցը։ Չնայած...
Աղբյուր` Panorama.am
15:19
Դատարանը Սամվել Վարդանյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցներից երկուսը վերացրեց
Աջափնյակի դատարանում այսօր շարունակվեց խուլիգանություն կատարելու ու անհանդուրժողականություն հրահրելու մեջ մեղադրվող Սամվել Վարդանյանի՝...
Աղբյուր` Panorama.am
14:38
Ադրբեջանը խոչընդոտում է, ցանկանում է թույլ չտալ Հայաստանում կատարել Սահմանադրական բարեփոխումներ. Արման Եղոյան
Ադրբեջանի փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովի հայտարարությունը ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական...
Աղբյուր` Panorama.am
14:25
Երևանի մարզահամերգային համալիրում ապրիլի 4-6-ը կայանալու է ITF Armenia 2025 միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսը
«ITF Armenia 2025 միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսն աննախադեպ է Հայաստանի զբոսաշրջության պատմության համար, քանզի մենք հայտ ենք...
Աղբյուր` Panorama.am
14:23
Քրեական ոստիկանները հայտնաբերել են բնակարանային գողություններ կատարած տղամարդկանց
ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն փետրվարի 22-ին ստացված ահազանգը բնակարանային գողության մասին էր: Նոր Գեղի գյուղի...
Աղբյուր` Panorama.am
14:18
Ալեն Սիմոնյանը Վալենտինա Մատվիենկոյի հետ քննարկել է հայ-ռուսական հարաբերությունները
Անդրադարձ է կատարվել նաեւ Վալենտինա Մատվիենկոյի` Հայաստան նախատեսված պաշտոնական այցի կազմակերպչական հարցերին:
Աղբյուր` Panorama.am
13:32
Քայքայման և վերածննդի անտիսոցիոլոգիան
«Այլընտրանքային նախագծեր» խմբի համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը գրում է. «Ի վերջո, այս մղձավանջի ելքը որոշելու է...
Աղբյուր` Panorama.am
13:27
Հայտնաբերվել է Աբովյան փողոցի հայտնի խաղողի վազը հատող անձը
ՀՀ ՆԳՆ Ոստիկանությունից հայտնում են. «Համայնքային ոստիկանության Մարաշի բաժնի ծառայողները հայտնաբերել են խաղողի վազը հատած տղամարդուն...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին
13:23 25/02/2025

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}