ՀՅԴ-ն դեռ ակնկալում է, որ «Լուսավոր Հայաստանը» կմիանա ԲՀԿ-ին
«Հայ Հեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունը դեռ ակնկալում է, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը կմիանա «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը՝ Սահմանադրական դատարան դիմելու համար։
«Մենք մի քանի օր առաջ ենք պաշտոնական կոչով դիմել «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը։ Ակնկալում ենք, որ պետք է միանա «Բարգավաճ Հայաստան» կուսակացության ստորագրահավաքին ու դիմի Սահմանադրական դատարան»,- Panorama.am-ին ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ պատասխանելով հարցին, թե ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները ՍԴ մոտ մեկ տարի առաջ ներկայացրած դիմումները հետ են վերցրել, իսկ «Լուսավոր Հայաստան» ՍԴ դիմելը կապել էր Քոչարյանի գործի քննության հետ, նման իրավիճակում ո՞րը պետք է լինի «Լուսավոր Հայաստանի» քայլերը։
Ըստ նրա, այն գնահատակնները, որոնք «Լուսավոր Հայաստանը» հնչեցրել է այդ գործընթացի վերաբերյալ, պահանջում է նաև գործողությունները։
«Հստակ տվել է գնահատական, որ հակասահմանադրական, ապօրինի գործունեության է, այդ գնահատականին պետք է հետևի կոնկրետ գործողություն, ու այդ ակնկալիքը մենք դեռ ունենք իրենցից»,- ասաց Ի. Սաղաթելյանը։
Հիշեցնենք, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցությունը, օգտվելով ՀՀ Սահմանադրության 169-րդ հոդվածի 2 կետով սահմանված լիազորությունից, նախաձեռնել էր ԱԺ պատգամավորների մեկ հինգերորդի ստորագրահավաք՝ «Իմ Քայլը» խմբակցությունն ընդունեց ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագծի սահմանադրականության հարցով Սահմանադրական դատարան դիմելու համար: Դիմել էին «Լուսավոր Հայաստան» կուսակցության իրենց գործընկերներին ՝ միանալ այս նախաձեռնությանը։ ԼՀԿ-ն հայտարարել էր, որ Սահմանադրական փոփոխությունների հարցով կդիմեն ՍԴ, բայց ոչ հիմա։ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ասել էր, որ իրենք ՍԴ ներկայացվելիք դիմումի վրա կաշխատեն, և հենց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով ՍԴ նիստը տեղի ունենա, ՍԴ կմուտքագրվի վերոնշյալ խնդիրների հետ կապված դիմումը։
Հարակից հրապարակումներ`
- Ռուբեն Մելիքյանը՝ Մարուքյանին. Պատճառը վերացել է, դիրքորոշումը փոխվելու՞ է
- Ռոբերտ Քոչարյանն ու փաստաբանները հետ են վերցնում դիմումները ՍԴ-ից
- ՍԴ յոթ դատավորներ հայտարարությամբ են հանդես եկել
- Գեղամ Նազարյան. Էդմոն, ծախվըմ ե՞ս
- Միքայել Մինասյան. Ի տարբերություն քեզ՝ Էդմո՛ն, Հրայրն ու ՍԴ մյուս դատավորները չվախեցան խելագարի սպառնալիքներից
- Սահմանադրական փոփոխությունների հարցով ԼՀԿ-ն կդիմի ՍԴ, բայց ոչ հիմա
- Էդմոն Մարուքյան. Մենք շարունակում ենք քննարկումները ԲՀԿ մեր գործընկերների հետ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին