ԱՄՆ կոնգրեսականները կոչ են անում 1.5 միլիոն տրամադրել Լեռնային Ղարաբաղում ականազերծման ծրագրին
ԱՄՆ կոնգրեսական Բրեդ Շերմանը իր ելույթում կոչ է արել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հատկացումների հանձնաժողովին 1,5 միլիոն դոլար տրամադրել Լեռնային Ղարաբաղում ականազերծման և ականներից տուժածների վերականգման ծրագրին։ Կոնգրեսականն իր խոսքն ուղղել է ուղիղ տեսակապի միջոցով Ներկայացուցիչների պալատի հատկացումների հանձնաժողովի առաջին վիրտուալ լսումների ժամանակ: Հանձնաժողովը քննարկում է 2021 թվականի արտաքին օգնության հիմնական առաջնահերթությունները: Այս մասին գրում է Ամերիկայի Ձայնը։
Կոնգրեսական Շերմանի կոչին միացել են ևս 9 կոնգրեսականներ՝ Ջուդի Չուն, Դեյվիդ Սիսիլինին, Ջիմ Քոստան, Թջեյ Քոքսը, Ջոն Գարամենդին, Ջիմ Հիմեսը, Քերոլայն Մալոնին, Ադամ Շիֆն ու Ռաշիդա Թլայբը, ովքեր գրավոր իրենց աջակցությունն են հայտնել ականազերծման ծրագրի ֆինանսավորմանը:
Հիշեցնենք, որ ԱՄՆ վարչակազմը դեռևս 2019 թվականի գարնանը որոշել էր դադարեցնել Լեռնային Ղարաբաղում ականազերծման ծրագիրը, որը իրականացնում է HALO Trust բրիտանական կազմակերպությունը՝ պատճառաբանելով, որ ծրագիրը մոտեցել է իր ավարտին: ԱՄՆ պետքարտուղարության և Միջազգային զարգացման գործակալության ներկայացուցիչների համատեղ նամակում ընդգծվել է, որ տրամադրվող միջոցները կուղղվեն այլ ոլորտներ, մասնավորապես բնակչությանը խաղաղությանը նախապատրաստելու ծրագրին:
Ամերիկահայ կազմակերպությունները շնորհակալությունն են հայտնել կոնգրեսական Շերմանին ու նրա գործընկերներին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հատկացումների հանձնաժողովում ականազերծման ծրագրի հարցը հնչեցնելու համար: Կազմակերպություններն ընդգծոմ են ականազերծման կարևորությունը Լեռնային Ղարաբաղի բնակչության համար և ծրագրի մարդասիրական բնույթը:
Հարակից հրապարակումներ`
- Արցախում ականազերծման ծրագիրը դադարեցված է, սակայն պայքարն այն վերականգնելու համար շարունակվում է
- Թրամփի վարչակազմը որոշեց կրճատել Արցախում իրականացվող ականազերծման ծրագիրը
- HALO Trust-ը՝ Ղարաբաղում ականազերծման ծրագրի կարևորության մասին
- Կոնգրեսականները կոչ են անում Թրամփի վարչակազմին շարունակել Արցախի ականազերծման ծրագիրը
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան