Կոսովոյի նախագահ Հաշիմ Թաչին «մեղադրվում է պատերազմական և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների համար»
Կոսովոյի նախագահ Հաշիմ Թաչին և ևս 9 նախկին անջատողականներ մեղադրվում են պատերազմական հանցագործությունների մեղադրանքով: Այս մասին գրում է Euronews-ը։
1998-ից մինչև 1999 թվականները Սերբիայից անկախության համար պատերազմի ժամանակ Թաչին Կոսովոյի ազատագրման բանակի նախկին հրամանատարն էր, որը թողեց ավելի քան 10,000 զոհ։
Նրան մեղադրանք է առաջադրվել Կոսովոյի ընդդիմադիր Դեմոկրատական կուսակցության առաջնորդ և խորհրդարանի նախկին խոսնակ Քադրի Վեսելիի հետ միասին՝ դատարանի կողմից, որը ձևավորվել է հետաքննելու էթնիկ սերբերի դեմ կատարված հանցագործությունները՝ հակամարտության ընթացքում և դրանից հետո:
Նախօրեին Կոսովոյի հատուկ պալատների դատախազի հայտարարության մեջ ասվում է, որ նախագահ Հաշիմ Թաչին և մյուս կասկածյալները «քրեական պատասխանատվություն են կրում մոտ 100 սպանությունների համար՝ քաղաքական ընդդիմախոսների, կոսովացի ալբանացիների, սերբերի և գնչուների։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին