Մակրոնը մտադիր է Պուտինի հետ քննարկել միջազգային անվտանգության հարցերը
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մտադիր է հունիսի 26-ին բանակցություններ վարել իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով Ելիսեյան պալատին:
Գործակալության տվյալներով՝ նախագահները վիդեոզանգի միջոցով կքննարկեն ռազմավարական գործընկերության և միջազգային անվտանգությանն առնչվող հարցեր, ներառյալ իրավիճակն Ուկրաինայում և Լիբիայում, ինչպես նաև Իրանում:
«Կարիք կա առաջ շարժվելու ճգնաժամային օրակարգում, հատկապես Ուկրաինայի հարցով», - հայտարարել է Ֆրանսիայի նախագահի գրասենյակի ներկայացուցիչը:
Մակրոնը կոչ է արել Եվրոպային՝ վերանայել Ռուսաստանի հետ իր ռազմավարական գործընկերությունը, ասելով, որ վերջին տարիներին Մոսկվայի նկատմամբ դավադրության քաղաքականությունը ձախողվել է:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան