Ադրբեջանցիները հայաստանցի վարակակիրների նոր տվյալներ են հրապարակել
Մինչ Հայաստանի իրավապահ մարմինները կորոնավիրուսով վարակակիր անձանց տվյալների արտահոսքի մասին լռում են, ադրբեջանցի հաքերներն ակտիվ աշխատում են։ Երեկ հրապարակել են կորոնավիրուսով հիվանդ հայաստանցիների անձնական նոր տվյալներ։
Դրանցում ներառված են անուն-ազգանուն, հասցե, բջջային հեռախոսահամարներ, ինչպես նաև այն բժշկական կենտրոնների անունները, որտեղ գրանցված են կամ բուժում են անցնում վարակակիր քաղաքացիները։
Այս անգամ էլ տվյալները վերաբերում են Արմավիրի մարզի համայնքների բնակիչներին՝ մասնավորապես, Էջմիածին, Մեծամոր, Արմավիր, Նորավան, Սարդարապատ, Մուսալեռ, Պտղունք, Դալարիկ, Մերձավան, Ջանֆիդա, Մյասնիկյան, Արևիկ, Հացիկ, Նորակերտ, Մրգաշատ, Մարգարա, Արգինա, Արշալույս, Ջրարբի, Լուկաշին, Գայ, Եղեգնուտ, Դալարիկ ու այլ գյուղերի և քաղաքաների։
Հրապարակված ամսաթվերից կարելի է ենթադրել, որ ադրբեջանցիների տվյալները ձեռք են բերել հաքերային նոր հարձակման արդյունքում։ Անձնական տվյալների դիմաց նշված են հունիսի 20-22-ը։
Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը նշել է, որ տվյալները հրապարակվել են ադրբեջանցի նույն հաքերների կողմից։
«ԵՆթադրում եմ, նույն ձևով են տվյալները ստացել․ մարդիկ մեյլերով տվյալները իրար են ուղարկում, մեյլերը կոտրում են, տվյալները ստանում»,- նշել է նա։
Հիշեցնենք, որ օրեր առաջ ադրբեջանցիները հրապարակել էին մայիսի 28-ից հունիսի 11-ը մեկուսացած վարակակիրների ու նրանց հետ շփում ունեցած անձանց անձնական տվյալները՝ ընդհուպ անձնագրերի տվյալները։
Հարակից հրապարակումներ`
- Վարչապետի խոսնակ. Իրավապահները զբաղվում են կորոնավիրուսով հիվադների տվյալների տարածման աղբյուրը պարզելու հարցով
- ԱՆ. Նախարարությունը տվյալների նման բազա չունի
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան