Արթուր Վանեցյան. Հայաստանում հաստատվում է բռնապետություն
«Մեր հայրենիքը տնտեսական, քաղաքական և առողջապահական արհավիրքի մեջ է, որի մեղավորը այսօրվա իշխանությունն է»,- հայտարարել է «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը Գեղարքունիքի մարզկենտրոն Գավառում «Հայրենիք» կուսակցության մարզային գրասենյակի բացման արարողության ժամանակ։
Կուսակցության տարածած հաղորդագրության համաձայն, նա ընդգծել է՝ միայն քննադատելով մեր խնդիրները չեն լուծվելու։
«Մենք պետք է ձևակերպենք պետության զարգացման մեր պատկերացումները, որի հիմքում են անվտանգությունը, զարգացող տնտեսությունը, մեր գիտությունը, կրթությունն ու մշակույթը»,-նշել է Արթուր Վանեցյանը։
Անդրադառնալով երկրում ծավալված վերջին իրադարձություններին` «Հայրենիք» կուսակցության նախագահն ասել է, որ Հայաստանում հաստատվում է բռնապետություն։
«Նիկոլ Փաշինյանը ձևավորում է միահեծան իշխանություն, կանգ չի առնում ոչնչի առջև, քարուքանդ է անում պետության իրավական անվտանգության հիմքերը, բարոյալքում է մեր հասարակությունը։Նման գործելաոճին օր առաջ պետք է վերջ տրվի։ Դրա համար պետք է համազգային համախմբում, կարող ուժերի կոնսոլիդացիա»,-ընդգծել է կուսակցության նախագահը։
Ամփոփելով հանդիպման արդյունքները` Ա. Վանեցյանը նշել է, որ «Հայրենիքը» պատրաստ է պայքարի, պատրաստ է համախմբման և հաղթանակի։
Հարակից հրապարակումներ`
- Վանեցյան. «Հայրենիք» կուսակցությունը հանդես է գալիս «Սահմանադրական կարգի վերականգնման կոմիտե» ձևավորելու նախաձեռնությամբ և սկսում է շտապ խորհրդակցություններ
- Արթուր Վանեցյան. Մենք ունենք անցնցում իշխանափոխության ճանապարհային քարտեզ
- Վանեցյան. Այս վիճակը հետևանքն է ճակատագրական սխալների, որը թույլ է տվել կառավարությունը և անձամբ՝ Փաշինյանը
- Արթուր Վանեցյան. Շատ շուտով ամեն ինչ իր տեղը կընկնի մեր երկրում
- Ա. Վանեցյան. «Գրեթե բոլոր ոլորտներում շարունակվում են արձանագրվել խայտառակ ձախողումներ». «Առավոտ»
- Վանեցյանը՝ Փաշինյանին. Չփորձե՛ս քո անհաջողություններում մեղադրել ժողովրդին
- Վանեցյան. Անգամ իմ անչափահաս երեխաների հեռախոսային խոսակցություններն են լսում
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին