«Հրապարակ». Ում անուններն են շրջանառվում ՍԴ անդամության թեկնածության առումով
«Հրապարակ» թերթը գրում է. «Ուրբաթ օրվանից, երբ ուժի մեջ կմտնի սահմանադրական փոփոխությունների նախագիծը, իշխանությունը կանցնի ՍԴ կազմը փոխելու գործուն քայլերին։
Իշխանական աղբյուրների փոխանցմամբ, ՍԴ նոր նախագահ է դիտարկվում ՍԴ գործող դատավոր Արման Դիլանյանը, որը դատավոր է ընտրվել հեղափոխությունից հետո։ Նրա թեկնածությունը ներկայացրել է Դատավորների ընդհանուր ժողովը։ Իսկ իշխանության երբեմնի սրտի դատավոր Վահե Գրիգորյանի թեման կարծես թե փակված է։
Իսկ ինչո՞ւ Դիլանյանը։ «Նախ, փորձ ունի՝ 96 թվականից աշխատում է ՍԴ-ում, և երկրորդ՝ որոշակի անաչառություն է դրսևորել, ու չեն ասի, թե յուրայիններին նախագահ դարձրին»։
Ի դեպ, երեկ ՍԴ դատավորների տարածած հայտարարությանը, որով իրենց «խիստ մտահոգություններն» էին հայտնում բարձր դատարանի շուրջ կատարվող իրադարձությունների առիթով, Դիլանյանը չէր միացել։
ՍԴ-ի մասին օրենքի համաձայն՝ ՍԴ դատավոր, ինչպես նաև նախագահ կարող է ընտրվել 40 տարին լրացած, միայն ՀՀ քաղաքացի հանդիսացող, «ընտրական իրավունք ունեցող, բարձր մասնագիտական և բարոյական որակներով ու մասնագիտական աշխատանքի առնվազն 15 տարվա փորձառությամբ, հայերենին տիրապետող, բարձրագույն կրթությամբ իրավաբանը»:
Ի դեպ, քննարկվել է նաև ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանին ՍԴ գործուղելու տարբերակը, քանի որ երկար տարիներ աշխատել է ՍԴ-ում, եղել աշխատակազմի ղեկավար, բայց իշխող թիմում եզրակացրել են, որ Վարդանյանն իր տեղում «անփոխարինելի» է՝ ԱԺ-ում չունեն ուժեղ իրավաբան։ Իսկ նոր դատավորների փնտրտուքը շարունակվում է, առայժմ հնչում են նախկին ՄԻՊ Կարեն Անդրեասյանի, վճռաբեկի դատավոր, 62-ամյա Մամիկոն Դրմեյանի անունները»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան