Կուստուրիցան ֆիլմ կնկարահանի Նոբելյան դափնեկրի գրքի հիման վրա
Սերբ ռեժիսոր Էմիր Կուստուրիցան հեռուստասերիալ կնկարահանի գրականության Նոբելյան մրցանակիր, հարավսլավացի գրող Իվո Անդրիչի «Կամուրջ Դրինայի վրա» ստեղծագործության հիման վրա։
«Հետո (ընթացիկ նախագիծն ավարտելուց հետո) ես ուզում եմ անել հեռուստատեսային սերիալ «Կամուրջ Դրինայի վրա» վեպի հիման վրա, որը գրել է մեր նոբելյան դափնեկիր Իվո Անդրրիչը»,- kulturomania.ru-ի հաղորդմամբ՝ պատմել է ռեժիսորը։
Կուստուրիցայի խոսքով, Անդրիչի վեպը իր տեսակով սերբական Աստվածաշունչ է, այնտեղ նկարագրվում է թաթարական լծի ժամանակաշրջանը և կամուրջը կառուցելու ժամանակը:
Ռեժիսորը նաև հույս է հայտնել, որ իրեն կհաջողվի գտնել ֆինանսական աջակցություն Ռուսաստանում։
Նոբելյան դափնեկրի վեպը ընդգրկում է չորս դարերի պատմություն՝ Օսմանյան կայսրության ծաղկումից մինչև Սարաևոյի սպանություն, որը առիթ հանդիսացավ Առաջին համաշխարհային պատերազմի բռնկման համար:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա