Այսօր այդ մամուլի ազատությունը, սոցցանցերի ազատությունը մարդկանց մղում են մահվան. վարչապետ
«Այսօր խոսում եք խոսքի ազատության սահմանափակումներից, բայց ցույց տվեք ՀՀ պատմության մեջ մի իրավիճակ, երբ 6-7 հեռուստաալիքով առավոտից երեկո ինչքան քաղաքական դիակ կա, գարշահոտություն է տարածում երկրով մեկ»,- խորհրդարանում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով «ԼՀԿ» առաջնորդ Էդմոն Մարուքյանի ելույթին։
Հիշեցնենք, որ Է. Մարուքյանը ԱԺ ամբիոնից հայտնել էր, որ իշխանությունները զբաղված են ընդդիմադիր գործիչներին և ԶԼՄ-ներին լռեցնելով։
ՀՀ վարչապետի խոսքով, արտակարգ դրության պայմաններում, երբ խոսքի ազատության սահմանափակումներ էին մտցվել, ՄԻՊ-ի և ընդդիմության հորդորներով հանվեցին այդ սահմանափակումները՝ կորոնավիրուսի հետ կապված։
Ըստ Ն․ Փաշինյանի, հենց այդ ազատությունը դարձավ այսօրվա իրավիճակի հիմնական պատճառներից մեկը։
«Այ դա կառավարության սխալներից էր, որը ձեր և ժողովրդավարական կառույցների հորդորներով էր։ Եվ այսօր այդ մամուլի ազատությունը, սոցցանցերի ազատությունը մարդկանց մղում են մահվան։ Ընդ որում, մարդկանց մղում են մահվան իմ ասած գարշահոտությունը տարածող ուժերի ֆինանսավորմամբ։ Որովհետև այդ ուժերը համարում են՝ ինչքան շատ մարդ վարակվի Հայաստանում, ինչքան շատ մարդ մահանա, այդքան իրենք ավելի բարձր հնարավորություն կունենան խոսելու։ Խոսում եք թերթերի մասին, այո, ասում ենք և ասել ենք՝ ՀՀ-ում կուսակցությունները, ԶԼՄ-ները, ՀԿ-ները պետք է լինեն 100%-ով թափանցիկ, որ այդ ձեր ասած նախկին նախագահ կոչվածները իրենց թալանած փողերով չբերեն, ֆինանսավորեն ֆեյքերի դասակներ ու գումարտակներին, այլ լրատվամիջոցներին՝ Հայաստանի նկատմամբ հիբրիդային պատերազմ մղելու համար»,- նշեց վարչապետը։
Նիկոլ Փաշինյանի համար անհասկանալի է՝ ինչո՞ւ պետք է կառավարությունը 100% թափանցիկ լինի, իսկ մյուսները՝ ոչ. «Այդ որտե՞ղ է գրված։ Այս ամբիոնից խոսում եք ֆեյքերի մասին, և խոսում են այն պատգամավորներիը, որոնք 3500 ֆեյք ունեն իրենց տիրապետության տակ։ Մենք պետք է ժողովրդավարությունը պաշտպանենք ոմանցից, քանի որ այն ամենաթողություն չի»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան