ԲՀԿ, ՀՅԴ, «Հայրենիք» կուսակցությունների ներկայացուցիչների մասնակցությամբ աշխատանքային խումբ է ստեղծվելու
Երեկ տեղի է ունեցել «Բարգավաճ Հայաստան», «Հայրենիք» կուսակցությունների նախագահների և «ՀՅ Դաշնակցություն» կուսակցության Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցչի հանդիպումը։
ՀՅԴ հանրային կապերի գրասենյակից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի Հանրապետությունում ստեղծված ներքաղաքական իրավիճակը, երկում սահմանադրական կարգի վերականգնման ուղիները։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել ստեղծել երեք կուսակցությունների ներկայացուցիչներից բաղկացած աշխատանքային խումբ, որը, լայն համախմբում ապահովելու նպատակով, կմշակի համատեղ գործողությունների ծրագիր և ճանապարհային քարտեզ, կհամադրի ձեռնարկվող քայլերը։
Հանրությանը պարբերաբար տեղեկատվություն կտրամադրվի համատեղ աշխատանքային խմբի ընդունած որոշումների վերաբերյալ։
Հարակից հրապարակումներ`
- «Հայրենիք» կուսակցությունը ողջունում է ՍԴ դիմելու «Բարգավաճ Հայաստան»-ի որոշումը
- ՀՅԴ-ն դիմում է Արմեն Սարգսյանին՝ հակասահմանադրական գործընթացի վերաբերյալ արտահայտել հստակ դիքորոշում
- ԲՀԿ-ն նախաձեռնում է ստորագրահավաք` Սահմանադրական դատարան դիմելու համար
- Վանեցյան. «Հայրենիք» կուսակցությունը հանդես է գալիս «Սահմանադրական կարգի վերականգնման կոմիտե» ձևավորելու նախաձեռնությամբ և սկսում է շտապ խորհրդակցություններ
- «Հայրենիք» կուսակցություն. Դեպքերի այս ընթացքը իշխող վարչախմբի հոգևարքի վկայությունն է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան