Մարուքյան. Թող ՍԴ-ն Քոչարյանի գործը քննի հիմա, երեկոյան որոշում կայացնի, մենք վաղը կդիմենք դատարան
«Որևէ գնդակ չի նետվել մեր դաշտ։ Մեր ասուլիսից հետո որևէ իրողություն չի փոխվել»,-ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ արձագանքելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների կողմից ՍԴ-ից իրենց ներկայացրած դիմումների հետ վերցնելու մասին հայտարարություններին ու ներկայացրած միջնորդությանը։
«Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով երկու դիմում կա ՍԴ-ում, մեկը պաշտպանական կողմն է ներկայացրել, մեկը դատարանն է ներկայացրել։ Գիտեք, դատավորը, ինչի հետ կապված նրա նկատմամբ պրոցեսներ են սկսկել, ինչին մենք արձագանքել ենք։ Եվ հիմա Քոչարյանի փաստաբանական թիմը իր դիմումը հետ է վերցնում»,-ասաց նա։
Մարուքյանը փաստաբանների կողմից ՍԴ-ից դիմումները հետ վերցնելը սխալ քայլ է համարում, նշում է, որ գործը քննվելու է և կարևոր է, որ դիմումները մնային։
«Եվ մենք նույնպես կարծում ենք, որ անպայման այս գործով պետք է որոշում լինի։ Դիմումը հետ վերցնել ինչ-որ սոուսով... ո՞վ է եղել Սահմանադրական դատարանի դիմաց այդ բրիֆինգին։ Ով եղել է այնտեղ, այդ մարդուն խաբել են։ Նրանք ասում են, դիմումը հետ ենք վերցնում, նախապայմանը չկա։ Եթե մեզ ասեին, դիմումը հետ ենք վերցնում, դուք կդիմե՞ք ՍԴ, մենք կասեինք՝ ընդհանրապես անիմաստ է դիմումը հետ վերցնելը»,-ասաց նա։
Նա նշեց, կարող էին, թող ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը խնդրեին, որ գործը երեկ քններ, այսօր որոշումը հրապարակվեր, իրենք էլ վաղը ՍԴ կդիմեին։
«Եթե դա չեն արել, դա կարան անեին։ Ես հիմա էլ եմ հորդորում, թող հիմա ՍԴ-ն քննի, երեկոյան որոշում կայացնի, գրավոր ընթացակագով գործ է, մենք կդիմենք»,-հայտարարեց Մարուքյանը՝ ավելացնելով, որ այս ամենն ուրիշ բանի համար է։
Մարուքյանն ասաց, իրենց ասուլիսից հետո իրենց դեմ քննադատություններ ու հայհոյախուսություններ են տեղի ունենում։
Հարակից հրապարակումներ`
- Տարոն Սիմոնյան. Եթե ՍԴ-ն հայտարարի, որ չի քննելու Քոչարյանի գործը, մեր ասած պայմանն ուժի մեջ է
- Ռուբեն Մելիքյանը՝ Մարուքյանին. Պատճառը վերացել է, դիրքորոշումը փոխվելու՞ է
- Արամ Վարդևանյան. ՍԴ-ից դիմումները հետ ենք վերցնում հանուն իրավական պետության ու սահմանադրական կարգի
- Արթուր Վանեցյան. Մարուքյանը դեռ շանս ունի ապացուցելու՝ իշխանության գրպանում է, թե պետության թիկունքին
- Ռոբերտ Քոչարյանն ու փաստաբանները հետ են վերցնում դիմումները ՍԴ-ից
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին