Ամերիաբանկի փոխտնօրեն. Մեր հաճախորդներն ունեցել են 200 մլն դրամի օգուտ
Ամերիաբանկի գլխավոր տնօրենի տեղակալ, ֆինանսական տնօրեն Գևորգ Թառումյանը հարցազրույց է տվել ՍիվիլՆեթ օնլայն հեռուստաընկերությանը՝ ստեղծված իրավիճակում ՀՀ բանկային համակարգի գործունեության, մարտահրավերների, ինչպես նաև Ամերիաբանկի առաջնահերթությունների վերաբերյալ։
«Մենք հաճախորդներին 3-4 ամսվա մարումների չափով տրամադրեցինք անտոկոս վարկեր։ Մինչ այս պահը բանկը կրել է 200 մլն դրամի չափ վնաս, դա նշանակում է, որ մեր հաճախորդներն ունեցել են այդքան օգուտ։ Իհարկե, դա շատ ճիշտ որոշում էր»,- նշել է Գևորգ Թառումյանը՝ անդրադառնալով COVID19-ի պայմաններում բանկի աշխատանքների մասին հարցին։
Բանկի ներկայացուցիչն ընդգծել է, իրենք մասնակցում են կառավարության հակաճգնաժամային ծրագրերին։
«Մենք վարկավորման շուկայում ունենք 16 տոկոս մասնաբաժին, բայց ծրագրային վարկերի մասով ունենք 37 տոկոս, այսինքն մենք ինտենսիվ վարկավորում ենք ոչ միայն մեր հաճախորդներին, այլև կառավարության ծրագրերում ընդգրկված վարկունակ հաճախորդներին։ Դրամական միջոցներ հայթայթելու մասով մենք խնդիր չունենք»,-ասաց նա։
Թառումյանի խոսքով, իրենց հաճախորդները սկսել են ավելի ինտենսիվ օգտվել հեռահար միջոցներից։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Ամերիաբանկ. Մեկնարկում է առաջին միջազգային թվային մարքեթինգի օնլայն կոնֆերանսը
- Ամերիաբանկ. Հայաստանում կկայանա առաջին միջազգային թվային մարքեթինգի օնլայն կոնֆերանսը
- Ամերիաբանկ. Լայն հնարավորություններ՝ բիզնեսի վարկավորման համար
- ՀՀ բանկային համակարգում Ամերիբանկն ամրապնդում է դիրքերը առաջատարների շարքում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան