Արմեն Ավետիսյան. Լուլուի հայտարարությունը ոչ այլ ինչ է, քան դասախոսների հանդեպ հետապնդման կոչ
ԵՊՀ արհեստակացական կազմակերպության ղեկավար Արմեն Ավետիսյանը գրում է.
««Իմ քայլը»-ի պատգամավորը կոչ է անում ՄԱՂԵԼ իրենց համար անցանկալի դասախոսներին:
Այսօր, ԵՊՀ գիտական խորհրդի նիստում բարձրաձայնել եմ նախորդ օրը ԱԺ ամբիոնից «Իմ քայլը» խմբակցության անդամ Լուլուի կողմից Հայաստանի դասախոսական համայնքին վիրավորանք հասցնելու հարցը և առաջարկել եմ տալ գնահատական և հանդես գալ դատապարտող հայտարարությամբ:
Հիշեցնեմ, որ Լուլուն, երեկ, ԱԺ ամբիոնից՝ առաջարկում էր կրթության, գիտության և այլի նախարար Արայիկ Հարությունյանին ՄԱՂԵԼ այն դասախոսներին ովքեր այս վերջին ամիսների ընթացքում համարձակվել են հեռավար դասերի ժամանակ քննադատել կառավարությանը և վարչապետին:
Սա ոչ այլ ինչ է, քան դասախոսների հանդեպ հետապնդման կոչ՝ իրենց հայացքների կամ հանրային կարևորության ունեցող հարցերի շուրջ իրենց տեսակետը հայտնելու համար:
Լուլուին ու կրթության, գիտության և այլնի նախարարին փոխանցեք, որ ակադեմիական ազատությունը իրենից ենթադրում է երկու շատ կարևոր և հիմնական դրույթներ.
1. Դասախոսները և ուսանողները լսարանում ազատ են իրենց քննարկումներում,
2. Ակադեմիական հանրության յուրաքանչյուր անդամ հանրային կարևորության հարցերի շուրջ ազատ արտահայտվելու իրավունք ունի»։
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան