Իրանում մեկ օրում կորոնավիրուսով վարակակիրների թիվն ավելացել է 2.595-ով
Իրանում կորոնավիրուսի հունիսի 25-ի վիճակագրական տվյալներով՝ նախորդ օրվա համեմատությամբ վարակակիրների թիվն ավելացել է 2.595-ով։ Այս մասին տեղեկացնում է Իրանում ՀՀ դեսպանությունը։
Վարակվածների ընդհանուր թիվը դարձել է 212.501։
Նախորդ օրը մահացածների թիվն ավելացել է 134-ով, ընդհանուր դառնալով 10.130:
Ծանր վիճակում է գտնվում 2.899 անձ։ Ապաքինվածների թիվն ավելացել է 3.007-ով՝ դառնալով 175.103։
Մինչ այժմ թեստավորվել է 1.530.437 անձ։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները