ԿԲ-ն Հայաստանի համար կանխատեսում է տնտեսական զգալի բացասական աճ
«Կենտրոնական բանկն իր հերթին շարունակում է մշտադիտարկել ու վերլուծել իրավիճակը, մշակում է հնարավոր տաբեր սցենարներ և հետևողական է ցանկացած զարգացման դեպքում ՀՀ-ում ապահովելու գների կայունությունը»,- խորհրդարանում Կենտրոնական բանկի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը ներկայացնելիս հայտնեց այդ կառույցի նախագահ Մարտին Գալստյանը՝ անդրադառնալով համավարակի տնտեսական հետևանքներին:
ԿԲ նախագահի խոսքով, եթե մարտին ամբողջ աշխարհում սպասում էին, որ տնտեսության վերականգնումն ավելի արագ է տեղի ունենալու, ապա համավարակի ընթացքին զուգահեռ վերանայվեցին տնտեսության վրա նրա ազդեցության տևողության և չափի վերաբերյալ կանխատեսումները՝ դառնալով ավելի վատատեսական:
Ըստ Արժույթի միջազգային հիմնադրամի հունվարյան կանխատեսումների, 2020 թվականին համաշխարհային տնտեսության պետք աճեր 3.3 տոկոս:
«Արդեն ապրիլի կանխատեսումներում ԱՄՀ-ն ներկայացրեց, թե որքան ավելի ցավալի է լինելու համավարակի ազդեցությունը տնտեսությունների վրա»,- հայտնեց Մարտին Գալստյանը և ներկայացրեց հիմնադրամի վերանայված վերջին գնահատականները, ըստ որի, 2020 թվականի համար տնտեսական անկումն արդեն կանխատեսվում է 4.9 տոկոս:
ԿԲ նախագահը նկատեց, որ իրենց գնահատականներով 2020 թվականին ՀՀ տնտեսական աճը ևս կլինի բացասական՝ զգալիորեն ավելի ցածր քան նախորդ կանխատեսումներն էին:
Մարտին Գալստյանի խոսքով, առավել տուժած ոլորտներից են լինելու կացությունը, հանրային սնունդը, տուրիստական գործակալությունները, տրանսպորտը, սպասարկման այլ ծառայություններ, շինարարությունը, իսկ գյուղատնտեսության վրա գրեթե ազդեցություն չի լինի:
Ըստ բանախոսի, Հայաստանում կլինի նաև մասնավոր ներդրումների և սպառման անկում:
Մարտին Գալստյանը շեշտեց, որ ստեղծված իրավիճակում ԿԲ հիմնական գործառույթը գնաճի կանխումն է, ինչը իրենց հաջողվել է ապահովել և տեղեկացրեց.«Մայիսիսն 12 ամսյա գնաճն կազմել է ընդամենը 1.2 տոկոս»:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին